Հասկացված երկու կողմով բանակցում ենք. Գարեգին Բաղրամյանը` ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունների մասին |tert.am|
17:55 - 22 հուլիսի, 2019

Հասկացված երկու կողմով բանակցում ենք. Գարեգին Բաղրամյանը` ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունների մասին |tert.am|

tert.am: Հասկացված երկու կողմով բանակցում ենք և կարծում եմ, որ որոշակի արդյունքներ շուտով պետք է ուենանք: Այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը` անդրադառնալով Ռուսաստանի հետ գազի գնի բանակցություններին:

«Այսպես թե այնպես սահմանին գինը բաձրացել է` 1000 խորանարդ մետրի համար 150 դոլարից դարձել է 165 դոլար: Այս պահին դեռևս չունենք 2020 թվականի գինը, այսինքն դա էլ հայտնի չէ, և այդ ուղղությամբ էլ են բանակցություններ ընթանում: Այսինքն, այդ ամենը կոմպլեքս խնդիրներ են, որովհետև վերջնական սպառման գինը մեծ կախվածություն ունի նրանից, թե ինչ կունենանք սահմանին»,- ասաց նա:

Հարցին, թե անխուսափելի եք համարում, որ սպառողի համար գինը կբարձրանա, Գարեգին Բաղրայանը որևէ գնահատական չտվեց: «Կախված կլինի թե ինչ կբանակցենք և ինչ կունենանք սահմանին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Իրանից գազի ծավալները մեծացնելուն, ՀԾԿՀ նախագահն ասաց, որ կարծում է, որ արդյուքնում առողջ մրցակցություն կլինի: «Եթե հետագա բանակցությունների արդյունքում իրանական գազի ծավալների ավելացում կլինի, դա իր մեջ որոշակի մրցակցային կոմոպոնենտ կպարունակի»,-ասաց նա:

Շարունակությունը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել