Հարուցվել է երկրորդ քրգործը՝ Օպերայի մոտ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ |pastinfo.am|
10:18 - 22 մարտի, 2019

Հարուցվել է երկրորդ քրգործը՝ Օպերայի մոտ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ |pastinfo.am|

Մարտի 14-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է եւս մեկ քրեական գործ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։ Խաչատրյանի խոսքով՝ գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Արեւիկ Խաչատրյանը նշեց, որ գործը հարուցել է ՀՀ ոստիկանությունը։ Նախնական տվյալներով՝ ոստիկանի ծառայություն իրականացնելու ժամանակ քաղաքացիները հրմշտոց են սկսել, որի ընթացքում նա անհայտ անձի կողմից հարված է ստացել կրծքավանդակի հատվածում։

pastinfo.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել