ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը Սաուդյան Արաբիային մեղավոր է ճանաչել լրագրող Ջամալ Խաշոգջիի սկանդալային սպանության համար |tert.am|
11:40 - 19 հունիսի, 2019

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը Սաուդյան Արաբիային մեղավոր է ճանաչել լրագրող Ջամալ Խաշոգջիի սկանդալային սպանության համար |tert.am|

tert.am: Սաուդյան Արաբիան մեղավոր է 2018թ.-ի հոկտեմբերին Թուրքիայում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի արտադատական մահապատժի համար: Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին ասված է ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անյես Կալամարի զեկույցում:

«Խաշոգջիի սպանությունն արտադատական մահապատիժ է, որի համար պատասխանատվություն է կրում Սաուդյան Արաբիայի Թագավորությունը: Նրա առևանգման փորձը նույնպես մարդու իրավունքների ոլորոտւմ միջազգային իրավունքի խախտում է»,- ասված է զեկույցում:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ սպանության գործով սեփական հետաքննությունն են անցկացնում: Նրանք ժխտում են այդ գործի միջազգային հետաքննությունն ու դրանում այլ երկրների ներգրավումը:

Հիշեցնենք, որ Խաշոգջին աշխատում էր The Washington Post թերթում և 2017թ.-ից ի վեր ապրում էր ԱՄՆ-ում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին նա Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետ կորել էր: Հյուպատոսարանից հայտնել էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել