hetq.am։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ ժամանեց Կառավարություն: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ մասնակցելու է ժամը 12:00-ին իրավական համակարգի ներկայացուցիչների և վարչապետ Նիկոլ.Փաշինյանի հանդիպմանը:

Դատարանների դիմաց կատարվող իրադարձությունների վերաբերյալ չհայտնեց որևէ այլ դիրքորոշում, քան երեկ ՄԻՊ-ի կողմից տարածված հաղորդագրությունը: Թաթոյանը հայտնեց նաև, որ ՄԻՊ-ի.թեժ գծին ահազանգ չի ստացվել:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել փակել ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը, որպեսզի որևէ մեկը չկարողանա ներս մտնել: