Մեծ Բրիտանիայում ցույցեր են՝ ընդդեմ ընտրությունների արդյունքների |shantnews.am|

09:27 - 14 դեկտեմբերի, 2019

shantnews.am: Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Լոնդոնի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու օրերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ: Այս մասին հայտնել է Guardian News-ը:

Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ:

Հիշեցնենք, որ համաձայն վերջին տվյալների՝ ընտրություններում հաղթել է Պահպանողական կուսակցությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ:

Ջոնսոնի կուսակցությունը ստացել է խորհրդարանի 650 տեղերից 365-ը, նրա գլխավոր մրցակից Ջերեմի Քորբինի ղեկավարած Լեյբորիստական կուսակցությունը՝ 203-ը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել