Ալմաթիում իրավիճակը լարված է․ ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք |factor.am|
13:52 - 05 հունվարի, 2022

Ալմաթիում իրավիճակը լարված է․ ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք |factor.am|

factor.am: Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք, այնտեղ հրդեհ է բռնկվել, հաղորդել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Հրդեհը սկսվել է շենքի արևելյան կողմում՝ առաջին հարկում։ Մարդիկ կոտրել են առաջին հարկի պատուհանները և մտել շենք։ Պարբերաբար կրակոցներ են լսվում։

Նշենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված տեղի ունեցած անկարգությունների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել