Մենք գործող իշխանության թիկունքին ենք լինելու. Ժիրայր Սեֆիլյան |news.am|
11:26 - 27 սեպտեմբերի, 2019

Մենք գործող իշխանության թիկունքին ենք լինելու. Ժիրայր Սեֆիլյան |news.am|

news.am։ Վերջին ժամանակներս մենք ականատես եղանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կրեմլին դիմադրելու փորձերին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Դա մի քանի ձեւով դրսեւորվեց։ Դրսեւորումներից մեկը ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի ազատումն է, Ազգային ժողով նախագիծ մտցնելն էր, որով այլեւս պարտադիր չի լինի այդ կառույցների ղեկավարները այդ կառույցներից լինեն։ Անշուշտ սա ողջունելի քայլ է, բայց բավարար չէ»,–ասաց նա։

Սեֆիլյանը համոզված է՝ ԱԱԾ–ն պետք է մասնատվի «տարբեր ուժային համակարգեր գործուղելով եւ լյուստրացիա պետք է անցկացվի»։

Նրա խոսքով՝ իրենք կանգնած են գործող իշխանության թիկունքին. «Մենք այսօր գտնվում ենք ինքնիշխանության առումով այնպիսի գործողություններ կատարելու կարեւորագույն ժամակահատվածում, որը նախորդ 25 տարիների ընթացքում իշխանությունները խուսափել են անելուց։

Այս ամենն ընկել է Նիկոլ Փաշինյանի ուսերին, բայց նա մենակ չէ, բոլորդ ականտես եք, թե ինչպես ենք մենք իշխանությունների կողքին կանգնած։ Հները փորձում են գլուխ բարձրացնել եւ երազել ռեւանշի մասին, մենք գործող իշխանության թիկունքին են լինելու եւ թույլ չենք տալու հների որեւէ հաջողություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել