Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա Ծռեր համահայկական» կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՇԱԳԱՄ հասրակական կազմակերպության նախագահ։ Ծնվել է 1967թ. հուլիսի 10-ին։ 1983-1990 թվականներին մասնակցել է Լիբանանյան քաղաքացիական պատերազմին՝ որպես Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպան։ Եղել է նաեւ ԱՍԱԼԱ-ի ակտիվ մարտիկ։ 1990 թվականին Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Սկզբնական շրջանում մասնակցել է հայկական ջոկատների կազմավորման գործընթացին՝ որպես ռազմական հրահանգիչ։

1991 թվականից եղել է ջոկի, 1992 թվականից՝ մարտկոցի, այնուհետեւ՝ Շուշիի առանձնակի գումարտակի, 1997 թվականից՝ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1997-1998 թվականներին ՊԲ 6-րդ ՊՇ-ի հրամանատար։ 1998-2018 թթ․ ենթարկվել է քաղաքական հետապնդպման, բռնաճնշումների, ապօրինի կալանավորվել եւ դատապարտվել։ 2016 թվականի հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որի համար նախատեսված է ազատազրկում 2-ից 6 տարի ժամկետով։ Սեֆիլյանը այս գործը որակեց շինծու։

Մեկ ամիս անց նրա կողմնակիցներից կազմված «Սասնա Ծռեր» զինված խումբը գրավեց ՊՊԾ գունդը եւ ի թիվս այլ պահանջների՝ նրանք նաեւ խնդիր դրեցին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին։

Սեֆիլյանն «ահաբեկչության գործի» շրջանակում հարցաքննվել է ԱԱԾ-ում
 |azatutyun.am|

Սեֆիլյանն «ահաբեկչության գործի» շրջանակում հարցաքննվել է ԱԱԾ-ում |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովրդարական բևեռի առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանն այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրեց, որ «ահաբեկչության գործի» շրջանակում որպես վկա այսօր Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարցաքննվել է։ Նա հերքեց Բևեռի մասնակցությունն այդ գործին։ Սեֆիլյանն ասաց, որ կալանավորվածներից երկուսին ճանաչում է, բևեռական չեն, բայց վերջին շրջանում շփումներ են ունեցել իրենց հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման շուրջ։ Սեֆիլյանը չի կարծում, թե նրանք իսկապես փորձել են ահաբեկչություն կատարել։ Նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն հաղորդեց, որ ահաբեկչության նախապատրաստություն է բացահայտել։ Ըստ իրավապահների՝ խմբի արդեն կալանավորված հինգ և ինքնությունը չպարզված այլ անձինք ծրագրել են կազմալուծել իշխանության գործունեությունը՝ նախապատրաստելով պայթյուն և հանրության համար վտանգավոր արարք։ Թե կոնկրետ ինչ, Ազգային անվտանգության ծառայությունը չի հրապարակում։ Ահաբեկիչները, ըստ իրավապահների, պետք է զավթեին պետական նշանակության և այլ շինություններ՝ սպանելով քաղաքացիական անձի։ Թե ով էր թիրախում, ևս չի հստակեցվում։
14:03 - 06 նոյեմբերի, 2023
«Առաջարկում ենք Արցախի ժողովրդի ներուժը կենտրոնացնել օդանավակայանի վրա»․ Ժիրայր Սեֆիլյան
 |aravot.am|

«Առաջարկում ենք Արցախի ժողովրդի ներուժը կենտրոնացնել օդանավակայանի վրա»․ Ժիրայր Սեֆիլյան |aravot.am|

aravot.am: «Ունենք որոշում ակտիվանալու գետնի վրա։ Ունենք որոշում, օր մեր ժողովրդին հրավիրելու, այս վճռական փուլը սկսելու։ Օգոստոսի 17-ին՝ Ազատության հրապարակում մենք մտնում ենք վճռական նոր փուլ, և այն, բնականաբար, պիտի ունենա իր տրամաբանական ավարտը»,-Ազատության հրապարակում հայտարարեց Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը։ Նա հայտնեց՝ իրենք ունեն երկու նպատակ՝ առաջինը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, երկրորդը՝ անցումային, հակաճգնաժամային կառավարության ձևավորումը. «Այժմ Արցախի և Սյունիքի վիճակը ստիպում է, որ մեր քայլերով հասունացնենք պատմական քայլը։ Պիտի չբացառենք այդ փուլում պայքարի հանգրվանները, և ամեն մի հանգրվանում հնարավոր է և′ մեր քաղաքական խոսույթում տեղի ունենան փոփոխություններ, և′ գետնի վրա պայքարի մեր մարտավարական ընթացքում կարող են տեղի ունենալ փոփոխություններ։ Առաջնահերթորեն պիտի ձերբազատվել գլխավոր պատուհասից՝ Փաշինյան Նիկոլից։ Այսօր համասփյուռ հայ ժողովրդի գլխավոր օրակարգը սա է, մնացած բոլոր օրակարգերը, որոնց ականատես ենք այս օրերին, դրանք բոլորը ոչ մի տեղ չեն հասցնելու»։ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իրենց հիմնական նպատակն է նաև ժողովրդական համախմբումը և թվարկեց, թե ինչ սցենարներով դա կարող է տեղի ունենալ․ «Դա կարող է տեղի ունենալ ժողովրդական ընդվզման, անհնազանդության մեթոդներ կիրառելու միջոցով, բառիս բուն իմաստով հեղափոխության միջոցով, նաև կարող ենք հասնել այդ նպատակին ապստամբության միջոցով, որը ժողովրդի սրբազան իրավունքն է, նաև ժողովրդային ցասման միջոցով։ Թե այս սցենարներից որը տեղի կունենա, որոշողը գործող իշխանություններն ենք․ մենք մեկ է՝ հասնելու ենք մեր նպատակին։ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա երկարաձգումն այդ աթոռին, ամենօրյա նոր պատերազմ է նշանակում։ Նիկոլն ասոցացվում է պատերազմի հետ, բոլորը պիտի հասկանան։ Եթե ուզում ենք պատերազմը հնարավորինս հետաձգել, եթե ուզում ենք՝ առաջիկա պատերազմները զսպվեն մեր կողմից, հայոց պետության կողմից, ուստի դրա նախապայմանն օր առաջ Փաշինյան Նիկոլից ձերբազատվելն է»։  Ավելի մանրամասն՝ aravot.am-ում։ 
16:34 - 03 օգոստոսի, 2023
ԱԺԲ-ն հանրահավաք իրականացրեց, ապա երթ՝ դեպի կառավարական առանձնատուն՝ Փաշինյանին կոչ անելու հոկտեմբերի 31-ին չգնալ Մոսկվա

ԱԺԲ-ն հանրահավաք իրականացրեց, ապա երթ՝ դեպի կառավարական առանձնատուն՝ Փաշինյանին կոչ անելու հոկտեմբերի 31-ին չգնալ Մոսկվա

«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ն այսօր՝ հոկտեմբորի 29-ին հանրահավաք իրականացրեց Երևանի Ազատության հրապարակում, ապա հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատուն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ անելու հոկտեմբերի 31-ին չգնալ Մոսկվա, որտեղ կայանալու է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։ Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով Մոսկվայում նախատեսված հանդիպմանը․ «Վերջին օրերին մենք ականատեսը եղանք ԱՄՆ կողմից ուղիղ խոսքի՝ ուղղված Փաշինյանին՝ հասկացնելով, որ պետք չէ գնալ Մոսկվա, պետք չէ գնալ այլևս Պուտինի դուռը, սակայն ինչպես տեսնում ենք, պարոն Փաշինյանը համառորեն ունի որոշում․ պիտի գնա։ Որպես քաղաքական ուժ՝ մենք ունենք մեր առաջարկը․ առաջնահերթորեն այսօր մենք ասում ենք՝ Փաշինյա՛ն, պիտի չգնաս, այս անգամ գոնե լսիր հայ ժողովրդի ձայնը, ես կասեի։ Սակայն պարզ է, որ լուծումը միայն չգնալու մեջ չէ․ չգնալն անհրաժեշտ է, բայց բավարար չէ։ Մենք գիտենք, որ այս ժամանակահատվածի ամենավտանգավոր գործընթացը, որ սպասարկում է Փաշինյանը, ռուս-թուրքական հայտնի պայմանավորվածությունն է, որ երբ մոտ ապագայում Ռուսաստանը հեռանա Այսրկովկասից, Հայաստանը, որ այժմ ՌԴ ազդեցության տակ է, դուրս բերի և տանի Թուրքիա։ Ամենավտանգավոր հանգամանքը այս օրերին այս վտանգն է, որ պետք է կանխվի», - նշեց Սեֆիլյանը։ Նա նաև լուծումներ առաջարկեց․ «Փաշինյա՛ն, պիտի վեջապես դադարես կառչած մնալ քո սիրահարված աթոռից, և տեղդ զիջես քո թիմից որևէ մեկին, որը, ի հեճուկս քեզ, կգա և չի սպասարկի այդ հայտնի հանձնարարությունը, պայմանավորվածությունը և ի տարբերություն քեզ՝ ոչ թե ՀՀ-ն կհանի ՌԴ ազդեցության տակից և կտեղավորի Թուրքիայի տակ, այլ կսպասարկի հայ ժողովրդի շահերը և Հայաստանը կուղեկցի արևմուտք»։ Ժիրայի Սեֆիլյանն անդրադարձավ նաև հնարավոր հարցին, որ կարող են իրենց տալ համախոհները։ Նա, պարզաբանելով, թե արդյոք չեն շեղվում իրենց օրակարգից, ասաց․ «Բնականաբար ոչ։ Ընդհակառակը, մենք այս առաջարկով մեր հայտնի օրակարգը դարձնում ենք ավելի անցնցում։ Վստահաբար, նա, եթե հանկարծ կատարի այս առաջարկությունը, որի հույսը մենք, բնականաբար, չունենք, սակայն որպես քաղաքական ուժ պարտավոր ենք միշտ լուծումներ առաջարկել, ապա պարտադրելու ենք մեր ժողովրդի կամքը նաև փոխարինողին։ Սակայն վստահ եմ՝ եթե այդպիսի լուծում լիներ, մենք մեր նպատակին կհասնեինք շատ ավելի անցնցում, որն այդքան կարևոր է բոլորիս համար։ Առանց մեր օրակարգի պետություն չի ստեղծվելու Հայաստանում։ Այդ օրակարգը հայտնի ճանապարհային քարտեզն է՝ ժամանակավոր կառավարությունով, ուղեկցելով հակաճգնաժամային ծրագրով և առնվազն 1.5 տարի ժամկետով նախապատրաստվել, հետո կազմակերպել ընտրություն», - նշեց Սեֆիլյանը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են իրենց պայքարը՝ անկախ նրանից՝ կընդունվի իրենց առաջարկը, թե ոչ։  
19:47 - 29 հոկտեմբերի, 2022
 Ժողովուրդը պետք է դուրս գա հրապարակ և մեզ լիազորի անցումային կառավարություն կազմելու գործը․ Ժիրայր Սեֆիլյան |tert.am|

Ժողովուրդը պետք է դուրս գա հրապարակ և մեզ լիազորի անցումային կառավարություն կազմելու գործը․ Ժիրայր Սեֆիլյան |tert.am|

tert.am: ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում հայտարարել է, թե ժողովրդի կամքի արտահայտման միակ վայրը դառնում է հրապարակը։ ուստի ժողովուրդը պետք է համախմբվի ու դուրս գա հրապարակ։ «Հաշվի առնելով, որ ՀՀ-ում իշխանությունը յուրացված է, պետությունը զավթված է, իսկ պետական կառավարման համակարգի փոխարեն գործում է ընդամենը ռուս-թուրքական շահերն սպասարկող գաղութային ադմինիստրացիա, որի կառավարումը մոտ ապագայում հանգեցնելու է ազգային աղետի՝ ժողովուրդը պետք է անմիջականորեն ստանձնի իր անվտանգության ու ապագայի որոշման պատասխանատվությունը և ուղիղ ժողովրդավարության միջոցով ձևավորի ու ներկայացնի, իսկ հարկ եղած դեպքում՝ պարտադրի իր կամքը»,- ասել է նա։ Սեֆիլյանը խոսել է անցումային կառավարություն ձևավորելու մեխանիզմի մասին։ «Ժողովուրդը լիազորում է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդին, որպեսզի նա հրապարակը լեփ լեցուն լինելու պահից սկսած ձեռնամուխ լինի անցումային ժամանակավոր կառավարություն կազմելու գործին՝ ներգրավելով այն ուժերին, ՀՀ ու Սփյուռքի այն գործիչներին, որոնք նվիրված են ինքնիշխանության գաղափարին և պատրաստ են ստանձնելու իրենց բաժին պատասխանատվությունը»,- ասել է նա։
17:58 - 09 ապրիլի, 2022
Մինչ ռուսական ուժերի հեռացումը, միջազգային մանդատի ուժով, պետք է խաղաղարար նոր զորքերի ներկայությունը ապահովել․ Ժիրայր Սեֆիլյան

Մինչ ռուսական ուժերի հեռացումը, միջազգային մանդատի ուժով, պետք է խաղաղարար նոր զորքերի ներկայությունը ապահովել․ Ժիրայր Սեֆիլյան

«Նախորդ տարի ստորագրված 9 կետանոց հայտարարության առաջին կետով պետք է կողմերը կանգ առնեին իրենց դիրքերում, սա ռազմագերիների վերաբերյալ 8-րդ կետի հետ միասին միակ կետն էր, որ պետք է ընդունելի լիներ Հայաստանի համար։ Հայկական բանակը Մոսկվայի և Երևանի կողմից դավաճանաբար առաջնորդվել էր քայքայում և պարտություն ու հրադադարը անհրաժեշտ էր։ Բայց հայտարարության հաջորդ կետերը Հայաստանի համար դարձան կործանարար և, ըստ էության, առաջին կետը կազմվել էր նրա համար, որ մյուս կետերը մտնեին դրա մեջ»,- հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը՝ ՌԴ դեսպանատան մոտից, որտեղ հանրահավաքի մասնակիցները հավաքվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության տարելիցի կապակցությամբ։  ՌԴ դեսպանատան մոտ ելույթ ունեցավ նաև Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նշեց, որ Արցախում, Սյունիքում բնակվող հայերը մտահոգություն ունեն, որ ուշ թե շուտ ռուսական ուժերը հեռանալու են, ի՞նչ է լինելու դրանից հետո․ «Մենք որպես քաղաքական ուժ մեկ խնդիր ունենք՝ լուծում տալ այս իրավիճակին։ Մեր քաղաքական ուժը այդ բանալին ունի․մինչ ռուսական ուժերի հեռացումը, միջազգային մանդատի ուժով, մեր ապագա իսկական դաշնակիցների համաձայնությամբ ու մասնակցությամբ խաղաղարար նոր զորքերի ապահովելն է»,-հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը՝ կոչ անելով միանալ իրենց՝ օր առաջ կյանքի կոչելու այդ ծրագիրը։  Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին։ 
21:34 - 09 նոյեմբերի, 2021
Պատերազմի օրերին ռազմական օժանդակության մասին առաջարկները Երևանը համառորեն մերժել է, Կրեմլից այդպես էին հրահանգել․ Սեֆիլյան |azatutyun.am|

Պատերազմի օրերին ռազմական օժանդակության մասին առաջարկները Երևանը համառորեն մերժել է, Կրեմլից այդպես էին հրահանգել․ Սեֆիլյան |azatutyun.am|

azatutyun.am: 44-օրյա պատերազմի արդյունքի գլխավոր պատճառն, ըստ «Ազգային ժողովրդավարական բևեռի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի, «30 տարի հլու-հնազանդ ռուսական սապոգի տակ գտնվել է եղել»։ «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Սեֆլյանն ընդգծեց՝ նույնիսկ պատերազմի ընթացքում, եթե Երևանի քաղաքական ղեկավարությունն իր վեկտորը փոխեր և ճշմարիտ դաշնակիցների հետ փորձեր գործակցել, ռազմական օգնություն կստանար։ Սեֆիլյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն» - Ես ուզում եմ կառավարության ծրագիրը վկայակոչել, որը քննարկվում է խորհրդարանում՝ «կա համագործակցություն Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Եվրամիության հետ», բայց ռազմաքաղաքական դաշնակցության մասին նշված է միայն Մոսկվան։ Ժիրայր Սեֆիլյան - Բարեբախտաբար իրենք չեն թաքցնում իրենց դավաճանական ընթացքը, և այսօր շատերի համար պարզ է, որ 44-օրյա պատերազմի արդյունքը, որ մենք ստացանք, դրա գլխավոր պատճառն այն էր, որ մենք 30 տարի շարունակ հլու-հնազանդ, մեր կամքով, գտնվել ենք ռուսական սապոգի տակ։ Այսօր էլ քաղաքական դավաճան ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է նույն դավաճանական ընթացքը, և 44-օրյա պատերազմից հետո, այս իմաստով, հայ ժողովրդի մտքում շատ բան է փոխվել։ Նախկինում շատերը չէին հասկանում մեզ, երբ ասում էինք՝ «մեր թշնամին միայն Թուրքիան չի, նաև գործող ռուսական պետության կառավարությունը՝ Կրեմլի գլխավորությամբ», շատերը մեզ չէին հասկանում, բայց 44-օրյա պատերազմից հետո արդեն շատերն են հասկացել, և ամբողջ խնդիրը հենց այս հանգամանքի մեջ է։ Մենք՝ հայերս պիտի հասկանանք, որ վերջապես նախորդ 15-20 տարիներին Արևմուտքն ինչ-որ չափով մեզ արհամարհանքով էր վերաբերվում մեր ստրկամտության պատճառով, եթե մենք՝ հայերս օգտագործեինք և վրացիների զարթոնքին զուգահեռ մենք ևս զարթնեինք այդ ժամանակ, վստահաբար, այսօր այլ Հայաստան էր լինելու։ «Ազատություն» - Պարոն Սեֆիլյան, որտեղի՞ց այդ համոզումը, որ հիմա Ֆրանսիան, Միացյալ Նահանգները կազմ-պատրաստ զենք են ուղարկելու, օգնելու են Հայաստանին։ Ժիրայր Սեֆիլյան - Ես վստահ եմ, որ նույնիսկ պատերազմի ժամանակաընթացքում, եթե Երևանի քաղաքական ղեկավարությունն իր վեկտորը փոխեր և ճշմարիտ դաշնակիցների հետ փորձեր գործակցել, նույնիսկ պատերազմի ժամանակ այդ օգնությունը մենք կստանայինք, ոչ ոք պետք չէ կասկածի էս ամենին։ Էդ փորձերը եղել են, ես նույնիսկ ինչ-որ պատմության մեջ թաթախված եմ եղել, ապագայում, եթե պետք լինի, էդ փակագծերը կբացեմ։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
09:15 - 25 օգոստոսի, 2021
Եթե քաղաքական իշխանությունը դավաճանում է ժողովրդին ու հայրենիքին, և՛ ժողովուրդը, և՛ բանակը պետք է միջամտեն․ Ժիրայր Սեֆիլյան

Եթե քաղաքական իշխանությունը դավաճանում է ժողովրդին ու հայրենիքին, և՛ ժողովուրդը, և՛ բանակը պետք է միջամտեն․ Ժիրայր Սեֆիլյան

Կարծում եմ՝ քայլը բավական ուշացել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք վտանգավոր չէ այս պայմաններում Գլխավոր շտաբի հայտարարությունը։ «Եվ եթե բանակի ղեկավարությունը այս անհրաժեշտ քայլը չաներ, վստահ եմ, որ դոփելու էինք տեղում, իսկ այժմ մեր ժողովրդի առաջ, քաղաքական ուժերի առաջ հնարավորություն կա արագ ժամկետում դեպի լուծում քայլեր ձեռնարկելու, բնականաբար այդ լուծումը պիտի լինի առանց Փաշինյանի»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ Հայաստանում ազատության շունչ կա։ «Ընդամենը մեկուկես օր առաջ փողոցներում մարդկանց ծեծում էին․ ահավասիկ ո՞ւր են այդ ծեծողները։ Ոչ ոք Նիկոլ Փաշինյանից չէր սպասում, որ նա բռնատեր կդառնա, բայց, խնդրեմ, բոլորի առաջ նա դարձել է բռնատեր, սակայն բոլոր բռնատերներն էլ զսպվելու են։ Շնորհիվ մեր բանակի՝ այսօր գործող բռնապետը զսպված է, և նա շուտ պետք է կողմնորոշվի, եթե ոչ, ավելի դաժան կլինի իր ապագան»,- ընդգծեց Սեֆիլյանը։ Նա ասաց, որ ճիշտ պիտի լիներ, որ Փաշինյանը շուտ կողմորոշվեր և իր վստահելիին փոխանցեր կառավարման ղեկը։ «Հետո մեր բանակի և գործող նախագահի տանդեմով, միաժամանակ խորհրդակցելով քաղաքական շրջանակների հետ, շուտ լուծումը գտնվեր»,- ասաց Սեֆիլյանը՝ հավելելով, որ իրենք ունեն լուծման իրենց առաջարկները, սակայն ժողովուրդը պիտի հասկանա, որ նույնիսկ եթե իրենք լավագույն լուծումը գտնեն, ինքը պետք է ակտիվանա։ Անդրադառնալով այն պնդմանը, թե ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ դա քաղաքագիտորեն տգետ գնահատական է։ «Նրանք ընդամենը հայտարարությամբ են հանդես եկել, ոչ մի շարժ չեն կատարել, իրենց անհնազանդությունն են հայտնել մի մարդու, որը պատրաստ է ծախել ամբողջ երկիրը, ամբողջ հայրենիքը»,- հավելեց Սեֆիլյանը։ Նրա խոսքով՝ երեկվանից երկիրը մտել է մի նոր հանգրվան, որը տանելու է դեպի երազած պետության ստեղծումը։ «Եթե քաղաքական իշխանությունը դավաճանում է ժողովրդին ու հայրենիքին, և՛ ժողովուրդը, և՛ բանակը պետք է միջամտեն»,- ընդգծեց նա։  Հիշեցնենք, որ այսօր «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնությունը հանրահավաք էր կազմակերպել Մատենադարանի դիմաց։ Նրանք կոչ էին անում քաղաքացիներին դուրս գալ փողոց և իրենց հետ միասին պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։
17:32 - 26 փետրվարի, 2021
Եռաբլուր երթ է կազմակերպում, որպեսզի հետո ցույց տա, թե ժողովուրդն աջակցում է իրեն․ Ժիրայր Սեֆիլյան

Եռաբլուր երթ է կազմակերպում, որպեսզի հետո ցույց տա, թե ժողովուրդն աջակցում է իրեն․ Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Նիկոլ Փաշինյանն անցնում է բարոյականության բոլոր սահմանները։ Աթոռից կառչած այս չարիքը շահագործում է նույնիսկ մեր ժողովրդի վիշտն ու ցավը։ Շատերը կարող էին մտածել, թե տեղի ունեցած ողբերգությունը պետք է ազդած լիներ նրա վրա և նա առնվազն պետք է հրաժարվեր ամեն ինչից անձնական օգուտ քաղելու իր գործելակերպից։ Ավաղ, Նիկոլ Փաշինյանը չունի ո՛չ արժեք, ո՛չ խիղճ։ Մտածելով, որ մարդիկ ի հիշատակ զոհվածների կարող են արձագանքել և միանալ, հանուն անձնական իշխանության սգո օրեր է հայտարարել և դեպի Եռաբլուր երթ է կազմակերպում, որպեսզի հետո ցույց տա, թե ժողովուրդն աջակցում է իրեն։ Այս խեղկատակ դավաճանի հետևից դեպի Եռաբլուր գնալն ակամա մասնակցություն է նրա բարոյական հանցանքին»։
12:30 - 19 դեկտեմբերի, 2020
Ժիրայր Սեֆիլյանն իր զորակցությունն է հայտնում բանակին և հորդորում չթիրախավորել այն

Ժիրայր Սեֆիլյանն իր զորակցությունն է հայտնում բանակին և հորդորում չթիրախավորել այն

«Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը ֆեկսբուքյան էջում գրում է. «Ցավով արձանագրում ենք, որ հաճախ բանակին են վերագրվում գրեթե բոլոր մեղքերը։ Պատերազմը և պարտությունը հետևանք էին պետական կառավարման ամբողջ համակարգի ապազգային և ապիկար գործունեության։  Բանակը, որքան էլ այդ համակարգի մաս է և հեռու չէ նրա արատներից, իր մարմնով զսպեց թշնամուն և փրկեց մեզ աղետից։  Զինվորներ, սպաներ և գեներալներ արիաբար կռվեցին ու նաև նահատակվեցին հանուն բոլորիս ազատության և արժանապատվության։  Մյուս պետական ինստիտուտների որակն ու ներդրումը նույնիսկ չի կարող համեմատելի լինել։Ներկայումս պատերազմի սպառնալիքը շատ մեծ է և, թեպետ ծանր վիրավոր, դարձյալ բանակն է մնացել որպես պետականության պահպանման ու բոլորիս ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխիք։ Իմ զորակցությունն եմ հայտնում Հայկական բանակին, նրա զինվորին ու հրամանատարին։Բոլոր սրտացավ և ողջամիտ հայրենակիցներիս խնդրում  և հորդորում եմ աչքի առաջ ունենալ մեզ սպառնացող հավանական աղետը և ոչ մի պարագայում չթիրախավորել բանակին, այլ ամեն կերպով, այդ թվում՝ առողջ քննադատությամբ և առաջարկներով, աջակցել նրան։  Հայկական բանակն է, որ հիմք և առանցք կարող է դառնալ իրապես ինքնիշխան և ազգային պետության։  Պահպանե՛նք և հզորացնե՛նք Հայկական բանակը»։
11:47 - 27 նոյեմբերի, 2020
Սարդարապատն ունի մեկ ելք՝ հաղթանակ․ Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Սարդարապատն ունի մեկ ելք՝ հաղթանակ․ Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

«Սարդարապատն ունի մեկ ելք՝ հաղթանակ»,- Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեզ պարտադրված ներկայիս պատերազմով որոշվում է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության գոյության հարցը, քանի որ թշնամին հետապնդում է Հայաստանը ոչնչացնելու ուղիղ նպատակ։ Մեր ժողովուրդը և նրա բանակը պատերազմի առաջին իսկ օրվանից խորությամբ գիտակցել են այս սարդարապատային իրողությունը և մաքառում են հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։ Այս նոր Սարդարապատն այլևս վերաիմաստավորված է նաև մեր ոսկե սերնդի ինքնազոհաբերությամբ, բացառիկ նվիրվածությամբ և հայրենասիրությամբ։ Այսօր մեր փորձության պահն է։Օգտվելով ստեղծված ծանր վիճակից, փորձ է արվում փրկության անվան տակ մեզ պարտադրել այսպես կոչված լավրովյան "խաղաղության" ծրագիրը` պարտության ու անպատվության դիմաց։ Այն տխրահռչակ Լավրովյան պլանը, որը նախատեսում է Արցախի մաս֊մաս և ժամանակի մեջ երկարաձգված հանձնում ու հայաթափում, իսկ խորքային առումով՝ նաև Հայաստանի վերջնական պետականազրկում։ Վճռականորեն մերժում ենք Արցախը մեզանից օտարող և մեր պետականությունը փլուզող տարատեսակ լավրովյան պլանները և վերահաստատում ենք, որ Արցախի հիմնախնդրի լուծման միակ տարբերակը 1988֊ին սկսված միացման գործընթացի ամբողջացումն է։ Մենք համոզված ենք, որ.1) վճռական մենակի հոգեբանությամբ իր Սարդարապատը մղող ժողովուրդը ոչ միայն կհաղթի, այլև ձեռք կբերի իրական դաշնակիցներ,2) դիմադրելու և դիմանալու դեպքում ոչ միայն հետ կբերենք Արցախի կորցրած տարածքները և ավարտին կհասցնենք Արցախի միացումը, այլև ականատես կլինենք Ադրբեջան կոչվող արհեստական պետության կազմաքանդմանը և հայապատկան նոր տարածքների ազատագրմանը։ Հաղթելո՛ւ ենք։ Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ 20 հոկտեմբեր, 2020 թ., Երևան»
11:57 - 20 հոկտեմբերի, 2020
Սարդարապատ է․․․ Ժիրայր Սեֆիլյան

Սարդարապատ է․․․ Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ Արցախյան ճակատում վիճակը ծանր է:Թշնամին նորանոր ուժեր է նետում մարտադաշտ:Անգամ պատերազմական վիճակում շարունակվում է Արցախի անկախության կեղծ մոտեցումից բխող տրամաբանությունը, ինչի պատճառով Հայաստանի Հանրապետությունը ներկայանում և մասամբ նաև գործում է Արցախին աջակցողի դիրքից:Դրա հետևանքով ռազմաճակատի գիծը տեղայնացվել է միայն Արցախյան հատվածում , ինչի շնորհիվ թշնամին կարողանում է իր ուժերը կենտրոնացնել այդ ուղղությամբ և ծանր կորուստներ պատճառել մեզ:Ստեղծված իրավիճակում կա միայն մեկ լուծում:Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ժամ առաջ հայտարարի սարդարապատային վիճակ և ապահովի հաղթանակի համար անհրաժեշտ համազգային մոբիլիզացիան:Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է դուրս գալ Կրեմլի ստեղծած մահացու փակուղուց, դադարեցնել նրա խաղի կանոններով իշխանությունը պահպանելու բանակցությունները և ճիշտ արտաքին քաղաքական դիրքավորում որդեգրելով այլ ուժային կենտրոններից ստանալ գործնական դաշնակցային աջակցություն, այդ թվում՝ անհրաժեշտ զենքի և զինամթերքի մասով, որն, ի դեպ, այս օրերին հույժ կարևոր է մեզ համար:Զուգահեռաբար, թեկուզ ուշացումով, անհրաժեշտ է անել հետևյալը.1. Բեռը չթողնել միայն Արցախի ճակատի վրա, այլ ուրիշ ուղղություններով, առաջին հերթին՝ Հյուսիս-արևելյան հատվածից նոր ճակատ բացել և թիրախավորել թշնամու ուժերն ու միջոցները և ենթակառուցվածքները, որպեսզի թշնամին ստիպված լինի Արցախյան ճակատից դեպի նոր ճակատ տեղափոխել իր ուժերի մի մասը:2. Առանց հապաղելու գործադրել ՀՀ Զինված ուժերի ծանր սպառազինությունն ու տեխնիկան՝ թշնամու հարձակումները խափանելու և նրան հակահարված տալու համար:3. Զորահավաքային ռեսուրսից ՀՀ տարածքի խորքում պատրաստել նորանոր ստորաբաժանումներ և ուղարկել ռազմաճակատ:Ցավալի է, որ մենք ամենաբարձր մակարդակով փորձել ենք մեր աջակցությունն առաջարկել, սակայն մինչ օրս արձագանք չենք ստացել:Մինչդեռ փորձառու հրամանատարներն այսօր շատ անհրաժեշտ են՝ որպես խորհրդականներ կամ ճակատի որոշակի հատվածների պատասխանատուներ:Անձամբ ես պատրաստ եմ իմ հրամանատարությամբ կամավորագրվածների հետ միասին ստանձնել ճակատի որևէ ծանր հատվածի պատասխանատվությունը, ինչպես նաև խորհրդականի կարգավիճակով աջակցել մեր երիտասարդ հրամանատարներին:Համոզված եմ, որ Սարդարապատի ոգով ու տրամաբանությամբ գործելու դեպքում մենք ոչ միայն կջախջախենք թշնամուն, այլև, դաշնակցելով Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ, կկազմալուծենք այդ արհեստական պետությունը, կհասնենք Քուռ գետին և մեր երկրի արևելյան թիկունքը մեկընդմիշտ կապահովենք թշնամական ոտնձգությունից:
11:16 - 03 հոկտեմբերի, 2020
Ժիրայր Սեֆիլյանի կողմից դատավոր Մեսրոպ Մակյանին առերևույթ զրպարտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում

Ժիրայր Սեֆիլյանի կողմից դատավոր Մեսրոպ Մակյանին առերևույթ զրպարտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում

2020թ. հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին է ստացվել «168.am» կայքում տեղադրված՝ «Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար. Ժիրայր Սեֆիլյան» վերտառությամբ հոդվածը, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը գրել է, որ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել հաջորդ նիստին բերման ենթարկել «Սասնա Ծռերի» 6 մասնակիցներին՝ անհարգալից խոսելով դատարանի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը) 2-րդ մասի հատկանիշներով, որի հետագա նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Քրեական գործով որոշում է կայացվել` դատավոր Մեսրոպ Մակյանին տուժող ճանաչելու մասին: Ժիրայր Սեֆիլյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին զրպարտելու հանգամանքի վերաբերյալ հրավիրվել է հարցաքննության: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:30 - 31 հուլիսի, 2020
Ժիրայր Սեֆիլյանն այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության էր հրավիրված |forrights.am|

Ժիրայր Սեֆիլյանն այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության էր հրավիրված |forrights.am|

forrights.am: «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության էր հրավիրված Ոստիկանության կենտրոնական բաժնում։ Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ իր գնահատմամբ՝ Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում ընդդիմադիր դիրքորոշման պատճառով․ «Սա պարոն Սեֆիլյանի, «Սասնա ծռեր» համահայկական շարժման, ինչպես նաև Ազգային ժողովրդավարական բևեռի քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ քրեական հետապնդում է»։ Շուշանյանը տեղեկացրեց, որ Սեֆիլյանին հրավիրել են վկայի կարգավիճակով, քրեական գործը հարուցվել է «168 ժամ»-ում հրապարակված Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան գրառման հիմքով, որը վերաբերել է դատավոր Մեսրոպ Մակյանին։ Սեֆիլյանը մասնավորապես գրել էր. «Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար»։ Սեֆիլյանի գրառումը հաջորդել էր Մակյանի այն որոշմանը, որով դատական նիստին Սասնա ծռերի անդամներին բերման են ենթարկել։  Շուշանյանն ասաց՝ քրեական գործը հարուցվել է դատավորին զրպարտելու հանցակազմով, իսկ Սեֆիլյանը հարցաքննվել է կասկածյալի շրջանակներում, թեև ծանուցագրում նշված է եղել, որ հարցաքննվում է վկայի կարգավիճակով։ Փաստաբանը նաև ընդգծեց՝ հարցաքննության ընթացքում Սեֆիլյանը վերահաստատել է իր դիրքորոշումը։ Շարունակությունը՝ forrights.am-ում
12:35 - 31 հուլիսի, 2020
ԳՇ պետը պարտավոր է արգելել ՀՀ ԶՈՒ Արցախի ՊԲ-ի անձնակազմի մասնակցությունն ընտրություններին․ Ժիրայր Սեֆիլյան

ԳՇ պետը պարտավոր է արգելել ՀՀ ԶՈՒ Արցախի ՊԲ-ի անձնակազմի մասնակցությունն ընտրություններին․ Ժիրայր Սեֆիլյան

Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաճարակի պայմաններում հանդգնի ընտրություններ անցկացնել Արցախում, ապա ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ որպես Զինված ուժերի անմիջական հրամանատար և զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձ, պարտավոր է արգելել ՀՀ Զինված ուժերի Արցախի Պաշտպանության բանակի անձնակազմի մասնակցությունն այդ ընտրություններին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։ «Հակառակ պարագայում մեղսակից կդառնա ՀՀ Զինված ուժերի մարտունակությունը և պետության պաշտպանունակությունը անխուսափելի վտանգի ենթարկող այդ հանցագործությանը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, թեկուզ ուշացումով, Զինված ուժերը բերել զորանոցային վիճակի և սահմանել խիստ կարանտին։ Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե՝ հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա»,- գրել է նա։
14:53 - 29 մարտի, 2020