«Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստանա

 |armenpress.am|
12:30 - 29 մարտի, 2020

«Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստանա |armenpress.am|

armenpress.am: Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները, մարզչական շտաբը և աշխատակազմը կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում աշխատավարձ չեն ստանա:

Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Նրանք աշխատավարձ չեն ստանա մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին: Ակումբը մտադիր է հաջորդ մրցաշրջանում բարձրացնել ֆուտբոլիստների աշխատավարձերը: Սակայն, այժմ չվճարելով աշխատավարձերը, ակումբը խնայում է մոտ 90 միլիոն եվրո:

Թե ֆուտբոլիստները և թե անձնակազմը իր համաձայնությունն է տվել ակումբի որոշմանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել