Յուրի Խաչատուրովի որդին նորից հայց է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի եւ Լորետա Բարսեղյանի դեմ. պահանջը նույնն է |armtimes.com|
16:02 - 15 հուլիսի, 2019

Յուրի Խաչատուրովի որդին նորից հայց է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի եւ Լորետա Բարսեղյանի դեմ. պահանջը նույնն է |armtimes.com|

armtimes.com: «Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.» ՍՊԸ-ն, ի դեմս ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, կրկին դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի եւ նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի:

Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին՝ ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Հայցադիմումը դատարան էր ներկայացվել 2018 թվականի հոկտեմբերին, սակայն տեխնիկական խնդիրներ էին առաջացել: Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանը 2019-ի հուլիսի 11-ին նոր հայցադիում է ներկայացրել: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին:  

Մեր զրույցում Խաչատուրովի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանն ասաց, որ տեխնիկական հարցեր են եղել՝ լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտություն է եղել, դրա համար էլ դատավարական տեսանկյունից որոշակի ժամանակ անց նորից նույն հայցը ներկայացրել են:

Հարցին՝ Սուրիկ Խաչատրյանն ու Լորետա Բարսեղյանը Իգոր Խաչատուրովին պատկանող հողատարածքի՞ն են տիրացել, Մալխասյանը պատասխանեց. «Միգուցե բանավոր համաձայնություն է եղել, օրինակ, բայց, ըստ իրենց ներկայացնելու, Իգոր Խաչատուրովի հոր հետ են ունեցել համաձայնությունը: Իրավունքի տեսանկյունից դա աննորմալ երեւույթ է, որովհետեւ ոչ մեկի հայրը իրավաբանական առումով իրավունք չունի որոշելու իր զավակի գույքի ճակատագիրը»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել