armtimes.com։ ՀՀ վարչապետը որոշել է փոփոխություն կատարել դեկտեմբերի 30-ին իր ստորագրած որոշման մեջ եւ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը 15-ից դարձնել 16։ Այսպիսով, հանձնաժողովում ի պաշտոնե ներգրավված կլինի նաեւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Այդ պաշտոնը զբաղեցնում է «Իմ քայլը» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը, որը հանձնաժողովում աշխատելու համար առաջարկվել էր խմբակցության կողմից։ Սա նշանակում է, որ նա հանձնաժողովի աշխատանքներին կներգրավվի ի պաշտոնե, իսկ խմբակցությունը Վարդանյանի փոխարեն հանձնաժողովի աշխատանքներին կգործուղի այլ ներկայացուցչի։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են Արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, դատավորների ընդհանուր ժողովից 1 անդամ, 6 իրավաբան գիտնականներ, ՀԿ-ների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից եւ արդեն նաեւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը:
ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ հանձնաժողովում խմբակցության անունից աշխատելու է Գեւորգ Պետրոսյանը, «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրել է Տարոն Սիմոնյանի անունը։ Վլադիմիր Վարդանյանը մեր զրույցում ասաց, որ չգիտի, թե իրենց խմբակցության անունից ով կներկայացվի հանձնաժողովում։
Մեր հարցին, թե ի՞նչ առանցքային փոփոխություններ են նախատեսում քննարկման առարկա դարձնել, Վարդանյանը պատասխանեց, որ հանձնաժողովը դեռ նոր ձեւավորվում է, ուստի իրենք նախատեսում են քննարկել այն հարցերը, որոնք հուզում են հանրությանը, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
Հանրությանը ամենաշատը հուզող հարցերից մեկը, որն էլ թերեւս առիթ հանդիսացավ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար, Սահմանադրական դատարանի եւ ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ հանրության վերաբերմունքն է։
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)