Նոր վճարման համակարգ, նոր տրանսպորտ, նոր երթուղիներ. Հրաչյա Սարգսյան |armenpress.am|
08:06 - 18 ապրիլի, 2019

Նոր վճարման համակարգ, նոր տրանսպորտ, նոր երթուղիներ. Հրաչյա Սարգսյան |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանը նոր տրանսպորտային համակարգով նախատեսվում է բեռնաթափել ուղևորահոսքն ու երթևեկությունը, նվազեցնել ծախսերը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց հասարակական տրանսպորտի ոլորտի համակարգային բարեփոխումների նախագիծը, խոսեց վճարման համակարգի և գնային քաղաքականության փոփոխության, ինչպես նաև մետրոպոլիտենում իրականացվելիք փոփոխությունների մասին:

2015 թվականին Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին Երևանի քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել, որով ցանկություն հայտնեց, որպեսզի Երևան քաղաքն ունենա նոր տրանսպորտային ցանց: 2019 թվականի հունվարի 31-ին տրանսպորտային համակարգի վերաբերյալ վերջնական հաշվետվություն է ուղարկվել, որն այս պահին քննարկումների փուլում է: Համաձայն տրանսպորտային այդ նոր համակարգի նախագծի՝ այս երթուղային ցանցը սպասարկելու համար անհրաժեշտ է լինելու 850 ավտոբուս, որոնցից 254-ը լինելու են 18 մետր երկարությամբ: Դրանք սպասարկելու են այն ճանապարհները,  որտեղ կա 3-ից ավելի երթևեկելի գոտի:

Անդրադառնալով ավտոբուսների քանակին, Հրաչյա Սարգսյանը ասաց, որ 
ավտոբուսներ չեն ավելանալու, ընդհանուր շարժակազմը նվազելու է: Երթուղիները լինելու են հետևյալ կերպ՝ 30 սնուցող և 11 հիմնական, ինչպես նաև 5 տրոլեյբուս:Ընդհանուր առմամբ կլինի 41 գիծ և ևս մեկը՝ օդանավակայանի երթուղին սպասարկելու համար:  Պահանջ է դրված, որպեսզի ծախսերը նվազագույն լինեն, հետևաբար բոլոր համարների երթուղային տաքսիները չեն անցնի օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանով:

Կլինեն վարչական շրջաններից ինչ-որ երթուղիներ, որոնք ուղևորներին կտեղափոխեն որևէ կետ, ապա այդ ուղևորները տեղփոխ կիրականացնեն, օրինակ՝ նստելով 18-մետրանոց ավտոբուս և որոնք էլ նրանց կհասցնեն քաղաքի՝ իրենց հարմար հատված: Իհարկե, կլինեն այնպիսի երթուղիներ, որտեղ տեղփոխներ չեն լինի: Այս ամենն արվում է ուղևորահոսքն ու երթևեկությունը բեռնաթափելու և ծախսերը նվազեցնելու համար:

Այս երթուղային ցանցով նախատեսվում է ունենալ միասնական վճարման համակարգ, ինչի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան տոմս ձեռք բերել հենց տեղում, ինչպես նաև կլինեն երթևեկության հատուկ քարտեր: Քաղաքացին  հնարավորություն կունենա այդ քարտերը լիցքավորել և ամեն անգամ ստիպված չի լինի նորը գնել: Այս վճարման համակարգը կգործի և՛ վերգետնյա, և՛ ստորգետնյա երթուղիներից օգտվելիս: Ներկայիս վճարման համակարգը, երբ ուղևորը դրամը տրամադրում է վարորդին, այլևս չի լինի: Սակագնի փոփոխությունը կախված կլինի հանրության ցանկությունից:

Այսինքն, եթե մենք ցանկանում ենք եվրոպական արտադրության ավտոբուսներ, ապա հնարավոր է գնի փոփոխություն: Այս պահին դեռևս գնի հաշվարկ չկա, քանի որ կախված կլինի այն պարկերից, որ մենք կունենանք՝ դրանց սպասարկող անձնակազմի աշխատավարձից, ավտոմեքենաների սպասարկումից: Այդ բոլոր հաշվարկներից ելնելով՝ հնարավոր կլինի սակագինը որոշել:

Ավելին՝ armenpress.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել