Կառավարությունը հաստատեց ՀՀ 2018թ. թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը |armenpress.am|
10:57 - 25 ապրիլի, 2019

Կառավարությունը հաստատեց ՀՀ 2018թ. թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Այն կներկայացվի Ազգային ժողով: Այս մասին գործադիրի ապրիլի 25-ի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Բյուջետային տարվա ավարտի համար նախատեսված ընթացակարգ է, ըստ որի՝ տարեկան հաշվետվությունը նախատեսվում է, որ կքննարկվի Ազգային ժողովում: Այն մինչև մայիսի մեկը պետք է ներկայացվի Ազգային ժողով, և խորհրդարանը ըստ կանոնակարգի ենթադրվում է, որ մինչև նստաշրջանի ավարտը կվերջացնի քննարկումները, և կունենա արտահայտած վերաբերմունք բյուջեի կատարման 2018թ. տարեկան արդյունքների վերաբերյալ»,- ասաց Ջանջուղազյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել