Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը |armtimes.com|
12:48 - 04 մայիսի, 2020

Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի՝ մայիսի 2-ի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գեւորգ Հակոբյանը:

Այս մասին հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Յարցին՝ ազատումը կապ ունի՞ Գավառում վերջերս տեղի ունեցած միջադեպերի հետ, Ջանոյանը պատասխանեց. «Ոստիկանությունում մշտապես իրականացվում են կադրային փոփոխություններ»: Հարցին՝ այլ ազատումներ կա՞ն, թե՞ ոչ, Ջանոյանը պատասխանեց, որ այս պահին առկա տեղեկությունն այսքանն է:

Գեւորգ Հակոբյանն այդ պաշտոնին էր 2019 թվականի նոյեմբերի 12-ից:

Ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել