Ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ փորձել է լուծել ուժային խնդիրները. Անդրանիկ Քոչարյան |pastinfo.am|
13:59 - 22 փետրվարի, 2020

Ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ փորձել է լուծել ուժային խնդիրները. Անդրանիկ Քոչարյան |pastinfo.am|

pastinfo.am: Ոստիկանությունը միշտ բարեփոխումների անվան տակ փորձել է լուծել իրեն այդ պահին վերապահված ուժային խնդիրները։ Այս մասին ասել է ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինիս խոսքով՝ այսօրվա բարեփոխումների պետք է դառնան իրական բարեփոխումներ և, եթե բարեփոխումներն իրականացվեն միայն իշխանության պատկերացման տեսանկյունից, դժվար թե ամբողջական բնույթ կրեն։

«Բարեփոխումները պետք է իրականցվեն հանրության հետ քննարկումների արդյունքում, որովհետև սրա արդյունքում պետք է ունենանք այնպիսի իրավապահ համակարգ, որի ծառայության թե օրինականության, թե՛ նրա կատարած քայլերի հետ կապված թե՛ ոստիկանությունը, թե՛ հանրությունը որևէ կասկած չունենա»,- ասաց Քոչարյանը։

Ըստ նրա՝ իրավապահ համակարգը և ոստիկանությունն այս քայլով ցույց կտա, թե Հայաստանի քաղաքական փոփոխությունների մեջ ինչպիսին պետք է լինի՝ միտված դեպի քաղաքացին, քաղաքացու շահի սպասարկումը, օրինականության հստակ ապահովումը և որևէ կասկած չպետք է լինի, որ Ոստիկանությունը պետական ուժային կառույցների մեջ կատարում է այն գործառույթները, որն անհրաժեշտ է բոլորին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել