Որևէ խնդիր, հակասություն չկա Սասուն Միքայելյանի հետ կուսակցությունում. Վահան Կոստանյան |tert.am|
07:28 - 17 հունիսի, 2019

Որևէ խնդիր, հակասություն չկա Սասուն Միքայելյանի հետ կուսակցությունում. Վահան Կոստանյան |tert.am|

tert.am։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը վստահեցնում է՝ պատգամավոր, ՔՊ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանի՝ այս անգամ ՔՊ վարչության կազմում չընտրվելը կապված չէ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Միքայելյանի կողմից ՔՊ թեկնածունին չսատարելու հանգամանքով:

«Որևէ խնդիր, հակասություն չկա Սասուն Միքայելյանի հետ կուսակցությունում, տեղի են ունեցել աննախադեպ, բացառիկ թափանցիկության ընտրություններ: Բոլորը երեկ տեսել են այդ ընտրությունները, ուղղակի կուսակցության անդամների քվեարկության արդյունքում պարոն Միքայելյանը չի հավաքել բավարար թվով ձայներ ընտրվելու համար»,- ասաց Վահան Կոստանյանը

Դիտարկմանը՝ երեկ վարչության կազմի ընտրությանը Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորներից շատերը ցուցադրաբար դուրս եկան դահլիճից, փաստորեն, ստացվում է բոյկոտեցին նրա ելույթը, սա հենց չի խոսո՞ւմ հակասության մասին, Կոստանյանը պատասխանեց. «Ես դա բոյկոտ չէի համարի, որևէ ենթատեքստ դրա մեջ չեմ կարծում, որ կա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել