Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցել է Digital Almaty համաժողովին
12:28 - 31 հունվարի, 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցել է Digital Almaty համաժողովին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստան կատարած այցի շրջանակներում մասնակցել է Digital Almaty համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Համաժողովին մասնակցում էին նաև Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ելույթի սկզբում փոխվարչապետը կարևորել է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ հենց նման հարթակներում են նախանշվում ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի կոնսոլիդացման ճիշտ ուղղությունները:

Ամփոփելով իր խոսքը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Մենք պետք է վստահ լինենք, որ ԵԱՏՄ ռազմավարությունը կմշակվի և կհաստատվի թվային զարգացման և արհեստական բանականության հարցերի պրիզմայի ներքո»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել