Ուսումնասիրություն ՀՀ պաշտպանության նախարարությունում
10:48 - 06 մարտի, 2020

Ուսումնասիրություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ:

Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են գնման գործընթացներին վերաբերող խախտումներ, մասնավորապես՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի, պլանավորման, գնման ձևերի ընտրության, մատակարարման, մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել