aysor.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «չափազանց մտահոգիչ» է համարում Արդբեջանի երեկվա գործողությունները։

«Որովհետև գիտեք շատ լավ, որ էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար կարևորագույնն է բանակցային ամբողջ փաթեթի մեջ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ էսկալացիայի ռիսկերի աճը չի տալու իրական պրոգրես ունենալ բանակցային գործընթացում։

«Մենք ունենք կարևոր ձեռքբերում 2019 թվականի ընթացքոմ՝ էսկալացիայի ավելի նվազ պատկեր, մենք ունենք լավ օրինակ, երբ օգտագործվում է դրա համար ուղիղ գիծը։ Շատ էական է պահպանել դա ու պահպանել նվազ ռիսկերը», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Մնացականյանը նշեց, թե պետք է հստակ հասկանալ՝ ինչ զարգացումներ են եղել։

«Ես հասկանում եմ, որ վիրավոր է եղել, ինչը շատ մտահոգիչ է ու աընդունելի, մենք մեր կողմից շարունակելու ենք շատ հստակ առաջ տանել մեր օրակարգը», - ասաց նա։

Նա ընդգծեց՝ պետք է թույլ չտալ էսկալացիայի որևէ ռիսկ, որովհետև, ԱԳ նախարարի խոսքով, վտանգի ու վտանգի սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու ու դրանք խստորեն մերժվելու են հայկական կողմից, ղարաբաղյան կողմից։