Ժողովուրդ։ Չեխիայի դատարանում վերջերս կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումի քննարկումը: Նախորդ նիստը հետաձգվել էր: Օրերս եւս մեկ նիստ է տեղի ունեցել, սակայն, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Չեխիայի իրավապահները կասեցրել են արտահանձնման հարցով գործի քննությունը` նրան տեղափոխելով փախստականների ճամբար: Միաժամանակ, Չեխիայում քննվում է առանձին գործ` Սարգսյանի կողմից իրենց երկրում կեղծ անձնագիր ձեռք բերելու վերաբերյալ:

Օրերս եւս մեկ նիստ է տեղի ունեցել, սակայն, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Չեխիայի իրավապահները կասեցրել են արտահանձնման հարցով գործի քննությունը` նրան տեղափոխելով փախստականների ճամբար:

ՀՀ դատախազությունը չեխական կողմից պաշտոնապես չի տեղեկացվել հետախուզման մեջ գտնվող եւ Չեխիայի իրավապահ մարմինների կողմից էքստրադիցիոն կալանքի տակ գտնվող Նարեկ Սարգսյանի արտահանձնման դիմումի մերժման, նրան արգելանքից ազատելու վերաբերյալ: Ըստ այդմ, նշված անձի՝ ՀՀ իրավապահ մարմիններին հանձնման գործընթացը այս պահի դրությամբ գտնվում է ընթացքի մեջ: