Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակումների թիվն առաջին անգամ գերազանցել Է ՉԺՀ-ի ցուցանիշը |armenpress.am|
18:34 - 26 փետրվարի, 2020

Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակումների թիվն առաջին անգամ գերազանցել Է ՉԺՀ-ի ցուցանիշը |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի սահմաններից դուրս COVID-2019 կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվաքանակը փետրվարի 25-ին առաջին անգամ ավելի մեծ Է եղել, քան ՉԺՀ-ի տարածքում: Այդ մասին փետրվարի 26-ին Ժնեւում հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Այսպես, ԱՀԿ-ի տվյալներով, փետրվարի 25-ին Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել Է 411-ով, իսկ ՉԺՀ-ի սահմաններից դուրս՝ 427-ով: Գեբրեյեսուսը հայտարարել Է, որ առայժմ հիմքեր չկան նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ (պանդեմիա) հայտարարելու համար: Նա նշել Է, որ այդ բնորոշման օգտագործումը կարող Է դառնալ այն բանի ազդանշանը, որ համաշխարհային հանրակցությունն ի իր զորու չԷ զսպել վարակի տարածումը, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Անդրադառնալով Չինաստանում միջազգային առաքելության փորձագետների աշխատանքի արդյունքներին՝ Գեբրեյեսուսը նշել Է, որ դրանք «պետք Է բոլոր երկրներին տան հույս, արիություն եւ այն բանի վստահությունը, որ վիրուսի տարածումը կարելի Է կասեցնել»: ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել Է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 52 դեպք եւ հայտնաբերվել Է 406 նոր հիվանդացած: Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել Է 2715, գրանցվել Է հիվանդանալու 78 հազար 64 դեպք: Անցած 24 ժամվա ընթացքում մահվան բոլոր 52 դեպքերը գրանցվել են վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում:

Այստեղ են հայտնաբերվել ամբողջ երկրում 406 հիվանդացածներից 401-ը: Չինաստանի իշխանություններն արդեն 100,87 մլրդ յուան (ավելի քան 14,36 մլրդ դոլար) են ծախսել այն միջոցառումների վրա, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Կառավարությունը շարունակում Է ակտիվորեն ֆինանսավորել վարակվածների բուժման, հաստատությունների եւ օբյեկտների վարակազերծման, բնակչության պաշտպանության ապահովման անհրաժեշտության հետ կապված այլ գործունեության ծախսերը: Միջոցների զգալի մասն ուղարկվում Է Հուբեյի նահանգ, որտեղ առավել մեծ թվով վարակվածներ են գրանցվել: Կենտրոնական պետական բյուջեին բաժին Է ընկնում երկրում բոլոր հատկացումների մոտավորապես երրորդ մասը, մնացածը տարածաշրանների վարչակազմերն ապահովում են ինքնուրույն կերպով: Սինգապուրցի բժիշկներն աշխարհում առաջին անգամ սկսել են օգտագործել հետազոտության շիճուկաբանական մեթոդը, որը հիմնվում Է հակամարմինների ուսումնասիության վրա եւ թույլ Է տալիս ավելի ստույգ որոշել նոր կորոնավիրուս ունեցողին, նույնիսկ եթե մարդու մոտ հիվանդության ախտանիշները շատ թույլ են արտահայտված կամ բնավ բացակայում են: Այդ մեթոդը, նշել են առողջապահության նախարարությունում, «նաեւ օգնում Է պարզել ախտահարվածների շղթան եւ հայտնաբերել վիրուսի տարածման սկզբնական աղբյուրը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել