Պետք է փակ արվի. Մ․ Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմն ուսումնասիրելու խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին |tert.am|
06:26 - 25 մայիսի, 2019

Պետք է փակ արվի. Մ․ Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմն ուսումնասիրելու խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին |tert.am|

tert.am: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլյան պատերազմն ուսումնասիրելու կոչի մեջ վտանգ չի տեսնում։ Նա նշեց, որ հարցը, սակայն, չպետք է ուսումնասիրի խորհրդարանական հանձնաժողովը, քանի որ հարցեր կան, որոնք կարող են պետական գաղտնիք լինել։

- Պարո՛ն Սարգսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլյան պատերազմն ուսումնասիրելու խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու առաջակը տարակածությունների առիթ է դարձել։ Ընդդիմադիր ուժերը նկատում են, որ սա վտանգավոր է, քանի որ խոսվում հայկական կողմից դավադրություն հնարավորության մասին։ Իրականում սա ի՞նչ վտանգներ է պարունակում:

- Այն, որ պետք է բացահայտվի և ամեն բան ուսումնասիրվի՝ փաստ է: Քանի տարի է սրա մասին խոսում ենք։ Բնական է, որ պետք է ձև գտնեն ուսումնասիրելու: Չգիտեմ, թե ժամանակին ինչու քրեական գործ չի հարուցվել։ Միևնույն ժամանակ պարզ է, որ քրգործ չէր հարուցվի նախկին իշխանությունների օրոք, բայց իշխանափոխությունից հետո ինչ-որ ձև պետք էր գտել։ Ես չեմ գտնում, որ խորհրդարանական հանձնաժողովում քննարկելը հենց այդ ձևն է։ Դա պետք է փակ ուսումնասիրվի, որից հետո հրապարակվի, որովհետև իսկապես լրջագույն խնդիրներ կան։

- Ասում են՝ վտանգավորն այն է, որ կարող էր դավադրություն լինել, որ պատերազմը կարող էին սանձազերծել, որ հող զիջեն։ Ադրբեջանն ապրիլյան պատերազմից հետո մեկ անգամ չէ, որ բարձր ամբիոններից հայտարարել է, որ իրենք միայն պաշտպանվել են, քանի որ հայկական կողմը հարձակվել էր՝ այդ թվում նաև իբր խաղաղ բնակչության վրա։ Հիմա տեսակետ կա, որ ներկայիս իշխանությունները նախկին իշխանության հետ քաղաքական խնդրի պատճառով ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին։

- Դրա համար եմ ասում՝ գործով է պետք զբաղվել, ոչ թե հայտարարություններով։ Հիմա ընդդիմադիրներն ովքե՞ր են: Միանշանակ նրանք դեմ կլինեն, քանի որ իրենց են վերաբերելու այդ բացահայտումները, և բնական է, որ նենգափոխում են իմաստը։ Բայց գոնե այն տարրական հարցի պատասխանը պետք է ստանալ, այսինքն՝ պետք է իմանալ, թե ո՞նց է, որ Հայաստանը չդիմեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, այլ Ադրբեջանը սպասեց 5 օր ու ինքը դիմեց։ Գոնե այս հարցի պատասխանը պետք է ստանալ, դեռ մնացած հարցերից չեմ խոսում։ Պետք է գտնել ճիշտ լուծում, պետականորեն անել, այլ ոչ թե աղմկել։

Շարունակությունը կարդացեք tert.am-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել