Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, լճի թափանցիկությունը կտրուկ աճել է․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
17:32 - 16 հուլիսի, 2019

Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, լճի թափանցիկությունը կտրուկ աճել է․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքյան էջը։

«Ներկայումս լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչեւ 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-19թ.թ.-ի արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,–ասված է գրառման մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել