Վարակված 2 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է
11:15 - 26 մարտի, 2020

Վարակված 2 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ  վարակված 2 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է։ Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում, 75-ից բարձր տարիք ունեն։ Գտնվում են ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում։

«Մենք մեր հիվանդանոցյային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք։ Այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում, բայց ախտորոշված է դրական, թեթև դեպքեր են։ Գործառնական իմաստով հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ։ Այսօր առավոտյան պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում և որոշեցինք, որ փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի  թեթև դեպքերիը, որոնք մեծամասնությունն են, տեղավորենք հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը և մյուս կարիքները», - ասաց Նիկոլ Փաշինյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել