Վարչապետը բացառում է լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական հետապնդումները Հայաստանում |armenpress.am|
13:14 - 17 ապրիլի, 2019

Վարչապետը բացառում է լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական հետապնդումները Հայաստանում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ Հայաստանում կարող է որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվել: Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

«Բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը հարց էր հնչեցրել Շիրակի մարզի «Գալա» հեռուստաընկերության հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որին վարչապետը խոստացավ ծանոթանալ և հետո պատասխանել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել