pastinfo.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը խնդիր չի տեսնում այն հարցում, որ Ջերմուկ քաղաքի բնակիչները վարչապետի կոչից հետո չեն ապաշրջափակել Ամուլսարը։ Նրա խոսքով, բացատրական աշխատանքները շարունակվելու են։
Նույն օրն երեկոյան ջերմուկցիները քննարկել էին Փաշինյանի այս կոչն ու եկել եզրահանգաման, որ չեն բացելու Ամուլսարի հանք տանող ճանապարհները։ Ավելին՝ նախօրեին Երեւանում տեղի ունեցած բազմամարդ երթի ժամանակ սեպտեմբերի 20-ը հայտարարվեց որպես բնապահպանական մոբիլիզացիայի օր։
«Մենք շարունակում ենք հետևել պրոցեսին, ջերմուկցիների արձագանքին, բացատրական աշխատանքները շարունակվելու են, որևէ խնդիր չկա»,- ասաց Կարապետյանը։
Հարցին, եթե բացատրական աշխատանքներից հետո ջերմուկցիների դիրքորոշումը չփոփոխվի, հնարավո՞ր է Կառավարությունը կտրուկ քայլերի գնա, Կարապետյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ չեն բացի ճանապարհը։ Դա իմ կարծիքն է»։
comment.count (0)