Վրաստանն առանց թագավորի. թագավորը փախել է |aliq.ge|
06:03 - 05 ապրիլի, 2019

Վրաստանն առանց թագավորի. թագավորը փախել է |aliq.ge|

aliq.ge։ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին Իսպանիա է մեկնել: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Չխեիձեն: Ըստ փաստաբանի, երկրից մեկնելու պատճառը եղել է Դավիթ Բագրատիոնիի մոր առողջական վիճակը:

Փաստաբանը նաև ասել է, որ Դավիթ Բագրատիոնին չի պատրաստվում վկայություն տալ:

Հիշեցնենք, վրաց թագավորական տոհմի՝ Բագրատիոնիների երկու ճյուղերի ներկայացուցիչներն իրար դեմ են դուրս եկել։

Աննա Բագրատիոնի-Վրաստանցին դատի է տվել նախկին ամուսնուն՝ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելիին՝ նրան մեղադրելով թագաժառանգի անվան ներքո ներկայանալու և պատմությունը խեղաթյուրելու համար:

Բագրատիոնի-Վրաստանցիները պնդում են, որ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին թագավորական ընտանիքի անունից Եվրոպայում հանդիպումներ է անցկացնում, պատվոգրեր է հանձնում, սակայն դրա իրավունքը չունի։

Արքայական տոհմի երկու ճյուղերի ներկայացուցիչներն էլ միմյանց ինքնակոչ են անվանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել