Տաթեւ համայնքում գյուղատնտեսությունը հետընթաց է ապրում |armtimes.com|
12:13 - 24 հուլիսի, 2019

Տաթեւ համայնքում գյուղատնտեսությունը հետընթաց է ապրում |armtimes.com|

armtimes.com։ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքը առաջին խոշորացված համայնքներից մեկն է: 2016 թ-ի փետրվարին իրականացված խոշորացման ժամանակ Տաթեւին միացավ 8 գյուղ:
Տաթեւի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ: Տաթեւ եւ հարակից համայնքներում զարգացած է նաեւ տուրիզմը:

Համայնքապետ Մուրադ Սիմոնյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ անասնապահությունը տարիների ընթացքում հետընթաց է ապրում տարածաշրևջանում.

«Ակնհայտ առաջխաղացում չկա անասնապահության մեջ: Մեր երիտասարդներն այսօր խուսափում են անասնապահությամբ զբաղվել, չնայած որ եկամտաբեր է: Եթե միս էլ արտադրեն, կաթ էլ արտադրեն, ամբողջությամբ կռեալիզացվի: Մարդիկ կան, ովքեր գալիս, գյուղից հավաքում, տանում են, ճիշտ է՝ մթերման գնից դժգոհում են բնակիչները, որ անգամ ջերմուկից է էժան, բայց դե հիմա ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա՝ նշելով, որ դաշտավարությամբ եւս բնակչության փոքր թիվն է զբաղվում:

Խոշորացված համայնքի ղեկավարն ասում է, որ թեպետ արտագաղթ չկա, սակայն շատերը մեկնում են Կապան եւ Քաջարան՝ կոմբինատում աշխատելու. «Չնայած գիտեն, որ որոշակի առողջական խնդիրներ կունենան, սակայն գերադասում են այնտեղ աշխատել ու ապրել, քան թե գյուղատնտեսությամբ զբաղվել»:

«Սատանի կամուրջ» կոչվող հատվածից մինչեւ Տաթեւի վանական համալիր տանող ճանապարհը թեպետ հիմնորոգվել է միայն վերջերս, սակայն համայնքի ճանապարհները ամբողջությամբ անմխիթար վիճակում են: Համայնքի ղեկավարի խոսքով՝ համայնքի ներսի ճանապարհները հիմնանորոգելը բավականին խնդիրներ է առաջացնում՝ կապված աշխարհագրական դիրքի ու նեղ լինելու հետ. «Մենք խճապատում ենք, սելաֆը գալիս քշում, լցնում ա ձորը, անգամ գրեյդեր տեսակի ծանր տեխնիկան չի կարողանում գնալ հարթեցնել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել