Վարչապետը կոչ արեց գյուղացիներին դիմել գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի համար. ժամկետը մոտենում է ավարտին |armtimes.com|
09:56 - 06 փետրվարի, 2020

Վարչապետը կոչ արեց գյուղացիներին դիմել գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի համար. ժամկետը մոտենում է ավարտին |armtimes.com|

armtimes.com։ Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գյուղատնտեսության ապահովագրության ծրագրին, նշելով, որ վաղ ցրտահարությունից ապահովագրության ժամկետը մոտենում է ավարտին։ Նա ասաց, որ գյուղացիները ապահովագրության այդ տեսակին կարող են դիմել մինչեւ փետրվարի 15-ը։

Փաշինյանը հիշեցրեց՝ գումարների զգալի մասը փոխհատուցելու է պետությունը՝ պետբյուջեից։

«Եթե գյուղացին էդ հնարավորությունից չօգտվեց, մենք հետագայում այն տարածքներում՝ այն մարզերում, որտեղ այդ հնարավորությունը կա, կառավարությունը այլեւս չի կարող որոշում կայացնել, որ աջակցի գյուղացիներին, որովհետեւ աջակցության մեթոդը, ձեւն արդեն փոխված է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը կոչ արեց գյուղացիներին դիմել ապահովագրության այդ տարբերակներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել