Տրամաբանական կլիներ հարցնեիք՝ սա չի նշանակում, որ Նաիրիտը թալանածների հետ ձեռք եմ բերել քաղաքական պայմանավորվածություն․Նիկոլ Փաշինյան |pastinfo.am|
14:46 - 16 սեպտեմբերի, 2019

Տրամաբանական կլիներ հարցնեիք՝ սա չի նշանակում, որ Նաիրիտը թալանածների հետ ձեռք եմ բերել քաղաքական պայմանավորվածություն․Նիկոլ Փաշինյան |pastinfo.am|

pastinfo.am:    Ես կառավարության ներկայացուցիչներին հանձնարարել եմ, որ շփվեն Նաիրիտի խնդիրները համակարգող խմբի հետ և երբ խնդիրը, առաջարկների քննարկումը կլրջանա և կապացուցվի այդ լրջությունը, այն ժամանակ պատրաստ կլինեմ ինքս միանալ այդ քննարկումներին։ Այս մասին Վանաձորում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Նաիրիտ գործարանի խնդրին։

«Էկոնոմիկայի նախարարը դրանով զբաղվել է և ես ասել եմ, երբ կտեսնենք, որ առաջարկը հիմնավոր է, ինձ կասեք ես կմիանամ։ Իմ օգնականն ասում է՝ տեղյակ է քննարկումներից և այդ առաջարկները չեն հիմնավորվում»,-ասաց վարչապետը։

Հարցին՝ ինչու կառավարությունը չի սկսում տարիներ շարունակ Նաիրիտի հարցով բարձրաձայնված կոռուպցիոն գործարքների, յուրացված գումարների մասին գործընթացների բացահայտումը, վարչապետը կատակեց. «Տրամաբանական կլիներ, որ այսօրվա ֆոնին ասեիք՝ արդյոք սա չի նշանակում, որ Նաիրիտը թալանածների հետ ձեռք եք բերել քաղաքական պայմանավորվածություն։ Այսօր Հայաստանի քննիչների վարույթում մեկ քննիչը միջինացված 50-60 քրեական գործ է քննում ։ Այդ քննիչների մի մասն էլ այդ գործը քննում է չուզելով։ Ահա և ձեր հարցի պատասխանը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք քննիչների չուզելը պատճառ է, որպեսզի կոռուպցիան չբացահայտվի, վարչապետն արձագանքեց. «Պատճառ չէ։ Խոսքն այն մասին է, որ ամեն ինչ որոշակի ժամանակ է տանում և միշտ չէ, որ հրապարակային հայտարարությունները արդյունքում պարզվում է, որ հենց այդպես էլ կան»,-եզրափակեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել