armtimes.com: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այս նախագծով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Արգիշտի Մեխակյանը առաջարկում են պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:
Ինչպես ասաց Պապոյանը՝ ներկայումս, առուվաճառք կատարելիս, վաճառողը պարտավոր չէ գույքահարկի գծով իր հարկային պարտավորությունները կատարել, եւ սա շատ հաճախ հանգեցնում է խնդիրների:
Նրա պնդմամբ՝ կան 100-ավոր դեպքեր, երբ մի քաղաքացին անշարժ գույք վաճառելիս մյուս կողմին չի տեղեկացնում գույքահարկի գծով պարտավորությունների մասին, եւ, արդյունքում, քաղաքացին գույքի համար ոչ միայն վճարում է դրա արժեքը, այլ նաեւ մի քանի ամիս հետո պարզվում է, որ հսկայական գույքահարկի գծով պարտավորություններ են կուտակվել, ու նա դա պետք է վճարի:
comment.count (0)