Ֆերիկ եզդիաբնակ գյուղում միջադեպ է եղել գյուղացիների և ոստիկանների միջև․ Բաքոյան |shantnews.am|
15:41 - 11 սեպտեմբերի, 2019

Ֆերիկ եզդիաբնակ գյուղում միջադեպ է եղել գյուղացիների և ոստիկանների միջև․ Բաքոյան |shantnews.am|

shantnews.am: Այսօր գյուղացիների և ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունեցել Ֆերիկ եզդիաբնակ գյուղում։ Եզդիներին տրված քվոտայով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Ռուստամ Բաքոյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մանրամասներ ներկայացրեց։

Ըստ նրա պատմածի՝ համայնքի ղեկավարը գյուղի հողերն ապօրինի վաճառել է Մանվել Գրիգորյանի հարազատներին, որոնք էլ, իրենց հերթին, այդ հողերը վաճառել են լիբանանահայ գործարարի։ Վերջինս հիմա փորձում է տրակտորներ աշխատեցնել տարածքում, սակայն գյուղացիները թույլ չեն տալիս։ Բաքոյանը հարցրեց, թե ինչ է արվելու հողերի ապօրինի վաճառքի նման դեպքերը բացառելու համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ նման բազմաթիվ դեպքեր կան, որոնց մի մասի հարց կարող է լուծվել վարչական դատարանում։ Բայց Պապիկյանն ավելացրեց, որ հողերի ապօրինի օտարման գործարքների հարցը կարող է ներառվել նաև ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծում, որն այժմ քննարկումների փուլում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել