Պատգամավորը կոչ է անում չտրվել սոցցանցերում բռնության խոսքի սադրանքներին, չարձագանքել |armenpress.am|
17:33 - 11 մայիսի, 2020

Պատգամավորը կոչ է անում չտրվել սոցցանցերում բռնության խոսքի սադրանքներին, չարձագանքել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նկատում է, որ Հայաստանում անհանդուրժողականության, ատելության մթնոլորտը միայն սոցիալական ցանցերում է՝ դա համարելով «պատերազմ»: Ենգիբարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ մայիսի 11-ի նիստում իր ելույթում:

«Մեր երկրում չկա անհանդուրժողականության և ատելության մթնոլորտ: Ատելության և անհանդուրժողական մթնոլորտ կա սոցիալական ցանցերում: Բավական է այցելել գյուղեր, Երևանի բակեր, բավական է շփվել մարդկանց հետ, և կտեսնենք, որ մենք մեր երկրում ունենք աննախադեպ հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտ»,-ասաց Ենգիբարյանն ու կարծիք հայտնեց՝ դա մեծապես կապված է այն հանգամանքի հետ, որ 2 տարի առաջ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն՝ համերաշխության բառամթերքով:

Պատգամավորը սոցիալական ցանցերում տեղի ունեցողը անվանեց պատերազմ, շեշելով՝ ՄԻՊ-ը պետք է ուշադրություն դարձնի այս հարցին, պատգմավորներն էլ պետք է դրան տան իրավական լուծումներ: Նմանատիպ հարձակումները կամ պատերազմները միայն Հայաստանում չէ, որ տեղի են ունենում: «Այսօր այդ սուր ուժ կոչվածը, որը հաճախ նաև անվանում ենք հիբրիդային պատերազմ, իրականում տեղի է ունենում Հայաստանում: Եվ որքան արագ մեր քաղաքացիներին կարողանանք տալ մեսիջը, որը մեր երկիրը  գտնվում է պատերազմի մեջ, այնքան ավելի խելամիտ ձևով կկարողանանք պայքարել այդ երևույթ դեմ: Այդ խմբերը ռեալ չունեն որևէ քաղաքական հենարան, չեն կարող դա իրականցնել փողոցներում, մարդկանց հետ շփվելիս: Նրանք հիմնական սոցիալական ցանցերի միջոցով փորձում են տարածել ատելության քարոզ»,-ասաց նա:

Պատգամավորը հորդորեց չմտնել նման բանավեճերի մեջ: «Նման գրառումներ տեսնելիս, պետք է այդ անձնավորությանն ընդամենը հեռացնել ընկերներից, հանել, անտեսել: Էլ ավելի կոշտ հայհոյանքներ հղելով՝ ընդամենը աջակցում եք, որպեսզի նրանց հասնեն իրենց սև գործի վերջնական նպատակին»,-ասաց Ենգիբարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել