Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց |aysor.am|
16:53 - 13 մայիսի, 2020

Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց |aysor.am|

aysor.am: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նկստը հետաձգվեց։

Նիստին ներկա չէին Հրայր Թովմասյանի ներկայացուցիչները։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին

Հրայր Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին, ինչին ի պատասխան Թովմասյանը պահանջել էր վարչապետից այս խոսքերը հաստատող անհերքելի ապացույցներ ներկայացնել՝ նշելով, որ հակառակ դեպքում զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:

Դրանից հետո վարչապետը գրիչի լուսանկար էր հրապարակել, որն իրեն էր նվիրել Թովմասյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, ու նշել, որ Թովմասյանն այդ օրն իրեն դիմել էր բացառապես «Պարոն վարչապետ ջան» և «Պարոն Փաշինյան ջանով»:

Այս գրառումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խնդրել էր իր փաստաբաններին հայցադիմում պատրաստել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել