Ռոբերտ Քոչարյանն ազատ չի արձակվի. նախկին վարչապետների երաշխավորության միջնորդությունը մերժվեց |armtimes.com|
17:58 - 13 մայիսի, 2020

Ռոբերտ Քոչարյանն ազատ չի արձակվի. նախկին վարչապետների երաշխավորության միջնորդությունը մերժվեց |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված:

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը՝ այդպիսով մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունները:

Մայիսի 8-ին տեւական դադարից հետո կայացել էր Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում նրա պաշտպանները երեք միջնորդություն էին ներկայացրել՝ կորոնավիրուսի հիմքով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու, խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ: Երրորդ միջնորդությամբ էլ նրա համար երաշխավորել էին Արցախի եւ Հայաստանի նախկին 4 վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Անուշավան Դանիելյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել