Երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կմնա ազատության մեջ |armtimes.com|
17:09 - 15 մայիսի, 2020

Երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կմնա ազատության մեջ |armtimes.com|

armtimes.com: «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կմնա ազատության մեջ:

Հարցին ի պատասխան Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ Կարապետյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Կարապետյանն ազատ էր արձակվել 6 միլիոն դրամ գրավի դիմաց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել