Այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի կանոններին, շատ արագ կազատվեն աշխատանքից․ Տիգրան Վիրաբյան
13:02 - 18 մայիսի, 2020

Այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի կանոններին, շատ արագ կազատվեն աշխատանքից․ Տիգրան Վիրաբյան

Ուրբաթ օրը քաղաքապետի մոտ տեղի ունեցավ մեծ քննարկում վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ առանձնապես  ուշադրություն դարձվեց մանկապարտեզների վերաբացման հարցին և  մի շարք կարևոր որոշումներ կայացվեցին։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Վերջինս շեշտեց, որ մանկապարտեզները Երևանում բացվում են մայիսի 20-ից և գործելու են հատուկ կանոնակարգերով։ Վիրաբյանի խոսքով  առաջնահերթություն է տրվում այն երեխաներին, որոնց ծնողները գործականում չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը, կապված իրենց աշխատանքների հետ, որոնք հեռավար ձևով իրականացելու հնարավորություն չունեն։ Մանկապարտեզ գալու առաջնահերթություն են ունենալու նաև  այն երեխաները, որոնց ծնողները  աշխատում են, աշխատում է միայն մայրը կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են։

«Սրանք կարևոր նախապայմաններ են, որոնցով մենք պետք է առաջնորդվենք։ Նախնական հարցումներ է իրականացվել Երևանի 161 մանկապարտեզների կողմից՝ թվով 31․000 ծնողներին, նրանցից  մոտ 11․000-ը գտնվում է այս կարգավիճակներում  և նրանք ցանկություն են հայտնել երեխաներին բերել մանկապարտեզ։ Իհարկե մշակվել են անվտանգության կանոններ , որոնցով պետք է առաջնորդվել, սկսած մանկապարտեզների բակի նշագրումներից, որպեսզի ծնողնեը կարողանան առավոտյան երեխաներին բերել մանկապարտեզ և միևնույն ժամանակ պահեն սոցիալական հեռավորություն։ Բացառվում է ծնողներից որևէ մեկի մուտքը մանկապարտեզ։ Աշխատակիցները դուրս են գալիս, հեռավար ջերմաչափում են անում և համոզվելով, որ երեխան տաքություն չունի ընդունում են մանկապարտեզ»,- տեղեկացրեց Վիրաբյանը։

Քաղաքապետի տեղակալը հորդորեց բոլոր ծնողներին այդ ժամանակահատվածում լինել համբերատար, որովհետև մեկ մուտքով մոտ 100 երեխա մուտք են գործելու մանկապարտեզ։ Երեխաները ջերմաչափվելու  են նաև մանկապարտեզի ժամի ավարտին, և եթե նրանցից մեկի  մոտ գրանցվում է ջերմութուն ծնողներին հորդորում են հաջորդ օրը չբերել մանկապարտեզ։ Խմբերում լինելու են 8-10 հոգի։

«Հրաժարվելու ենք այն խաղերից և խաղալիքներից, որոնց վրա կարող է  վարակը երկար մնալ, մանկապարտեզում նոր կանոններով ենք շարժվելու։ Ռիսկային գոտում գտվող մեր աշխատակիցները 20-25 տոկոսն են կազմում , բնականաբար նրանք չեն ներկայանալու աշխաանքի, սակայն շարունաելու են վճարվել այնպես, ինչպես վճարվել են մինչև հիմա։ Աշխատակիցներին փոխարինելու են իրենց գործընկերները, այդ աշխատանքներն արդեն արվել են։ Այսօր և վաղը Երևանի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման միջոցառումներ , որը կշարունակվի ամեն օր՝ աշխատանքային օրվա ավարտից հետ։Քննարկումների արդյունքում եկանք այն  որոշման, որ սննդի տրամադրումը պետք է կատարվի նախկինի նման՝ որոշակի խստացումներով։ Մատակարարների հետ նոր աշխատանքային ձևաչափեր  և կանոններ ենք մշակել, որոշ սննդամթերքների պարագայում փոխվել է փաթեթավորման ձևը։»,- ասաց Վիրաբյանը։

Նա հավելեց նաև, որ աղաքապետարանը պատվիրել է մեկ ամսվա համար՝  160․000-ից ավելի դիմակներ և մի քանի հազար լիտր ալկոգել, որպեսզի աշխատակիցները ապահովվեն անհրաժեշտ միջոցներով։ Այն աշխատակիցները, ովքեր չեն ենթարկվի այս կանոններին և կվտանգեն երեխաներին, քաղաքապետարանը  այդ աշխատակիցներից շատ արագ կազատվի։  Սա խստագույն պահանջ է ։ Անվտանգության կանոններր չպահպանող աշխատակիցների հետ որևէ կոմպրոմիսային լուծման քաղաքապետարանը չի գնա։

«Այն աշխատակիցները, ովքեր ունեն խրոնիկ հիվանդությւոններ և գտնվում են ռիսկային գոտում կարող են չներկայանալ աշխատանքի, նրանք կվճարվեն աշխատավարձի 100 տոկոսի չափով։ Այն աշխատակիցները, ովքեր այդ խմբում չեն և իրենց խմանակալության տակ չունեն հիվանդ մարդիկ կամ ռիսկային գոտում չեն, այլ ուղղակի իրենց ապահովության համար չեն ուզում գալ աշխատանքի՝ նրանք չեն վճարվի 100 տոկոս, կվճարվեն ըստ հարկադիր պարապուրդի։ Այն աշխատակիցները, ովքեր հասկանալով պահի լրջությունը կգան աշխատանքի ՝ կվճարվեն 100 տոկոսի չափով և մենք գտնենք տարբերակներ հավելյալ խրախոսումներ տրամատրելու միջոցներ։ Նորից հորդորում եմ մեր քաղաքացիներին իրենց երեխաներին  մանկապարտեզ բերելուց առաջ ջերմաչափել, եթե վերը նշված ընտանիքներից չեն, ապա հրաժարվեն երեխային մանկապարտեզ բերելուց  և հնարավորություն տալ աշխատաող ծնողներին գնալ աշխատանքի»,- եզրափակեց Վիրաբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել