armenpress.am: Երևան քաղաքի տարբեր փողոցներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, ինչից հետո ոստիկանությունը գծանշումներ է կատարում։

Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Այս պահին Երևանում ասֆալտապատման հետ կապված խնդիրներ ունենք և այդ մասին մենք հավելյալ կտեղեկացնենք։ Գծանշումները Երևան քաղաքում իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։ Քաղաքապետարանն ասֆալտապատումից հետո տրամադրում է ոստիկանությանը փողոցների ցանկը, ինչից հետո իրականացվում են գծանշումները»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ ասֆալտապատման խնդիրը լուծելուց հետո միայն կարվեն գծանշումներ։