Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետի գործող առաջին տեղակալն է։

Ծնվել է 1985թ. փետրվարի 13-ին: 2001-2005թթ. սովորել է ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությամբ: 2007-2009թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան՝ կառավարում (հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտությամբ: 2003-2005թթ. աշխատել է «Ատակ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկ:

2010-2013թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ՓՄՁ վարկավորման՝ առաջատարից մինչև գլխավոր վարկային մասնագետ: 2013-2014թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության փոքր և միկրո դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի պետ: 2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ: Հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ:

2005-2007թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ ԼՂՀ ՊԲ-ում՝ տանկային դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում: 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

Ռուսական զենքի մատակարարման հետ կապված հարցերի լուծումն ընթացքի մեջ է․ Հրաչյա Սարգսյան |tert.am|

Ռուսական զենքի մատակարարման հետ կապված հարցերի լուծումն ընթացքի մեջ է․ Հրաչյա Սարգսյան |tert.am|

tert.am: Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։Հարցին՝ վերլուծություն արվե՞լ է պատերազմից հետո և ինչ փոփոխություններ են կատարվում, Սարգսյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ այո, արվել է, ընթացքի մեջ են, տարբեր քննարկումներ կան։ Այո, ունենք խնդիրներ, ու այդ խնդիրների լուծման ճանապարհով ենք գնում, բայց կարծում եմ այս պահի դրությամբ ճիշտ չէ հիմա դրանք բարձրաձայնելը»։Անդրադառնալով ռուսական զենքի մատակարարմանը և դրա հետ կապված խնդիրներին, Հրաչյա Սարգսյանն ասաց․«Հարցեր կան, որոնք քննարկվում են, բայց կարծում եմ այդ հարցերին լուծում կգտնենք, ընթացքի մեջ են»։
11:59 - 28 հունվարի, 2024
Հայաստանի վճարած գումարի դիմաց ռուսական կողմը որևէ զենք դեռ չի մատակարարել․ փոխնախարար
 |civilnet.am|

Հայաստանի վճարած գումարի դիմաց ռուսական կողմը որևէ զենք դեռ չի մատակարարել․ փոխնախարար |civilnet.am|

civilnet.am:  Հայաստանի վճարած գումարի դիմաց ռուսական կողմը որևէ զենք դեռ չի մատակարարել։ Այդ մասին դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։ Հարցին՝ հայկական կողմը դեռ ակնկալիք ունի՞ վճարված գումարի դիմաց զենք ստանալու, Սարգսյանը պատասխանեց. «Հույս միշտ կա»։ Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով․ «Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 29-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ դաշնակից երկրները Հայաստանին չեն մատակարարում նախապես գնված զենքը։ «Ցավոք, նրանք (Ադրբեջանը՝ խմբ.) որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով և փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
14:56 - 04 դեկտեմբերի, 2023
Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին. Հրաչյա Սարգսյան
 |tert.am|

Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին. Հրաչյա Սարգսյան |tert.am|

tert.am: Մենք ունենք Զինված ուժեր, ունենք ԶՈւ Շտաբի պետ և զինվորականներն զբաղվում են իրենց գործառույթներով, և համատեղ, ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Զինվորականներն անում են իրենց աշխատանքը, մենք անում ենք մեր աշատանքը, համաձայն օրենսդրության՝ պաշտպանության նախարարը և նրա տեղակալները պարտադիր չէ, որ լինեն զինվորական»,- ասել է նա: Հրաչյա Սարգսյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ով է իրեն Պաշտանության նախարարություն ուղարկել, ասաց. «Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին»:
13:16 - 11 օգոստոսի, 2023
Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում. Հրաչյա Սարգսյան

Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում. Հրաչյա Սարգսյան

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 2021 թվականին ձեռք բերված չինական ավտոբուսների շուրջ ծավալված քննարկմանը: «Իհարկե հասկանալի է, որ ավագանու ընտրություններին ընդառաջ որոշ դիլետանտներ իրենց «փիառ»-ն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները նսեմացնելու ճանապարհով, բայց ես վստահ եմ՝ երևանցին իրավունք ունի գնահատել արված աշխատանքը և ոչ միայն տրանսպորտի ոլորտում: Վերադառնալով բուն թեմային, փորձեմ նշել՝ ինչում են ինձ մեղադրում անձինք, որոնք գեթ մեկ լումա ներդրում չունեն որևէ ոլորտում՝ կառուցողական և արդյունավետ միջավայր ստեղծելու կամ զարգացնելու գործում: Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում»,- գրում է նա: Սարգսյանն ընդգծում է, որ որևէ կայացած մրցույթ՝ կապված ավտոբուսների ձեռքբերման հետ, իր կողմից չի չեղարկվել. «Նման գործընթաց չի եղել, ավտոբուսների վերաբերյալ գործարքները ոչ միայն օրինաչափ, այլ նաև աննախադեպ արդյունավետ են, ինչն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ բոլոր կազմակերպված մրցույթներին մասնակցել են ոչ միայն վերավաճառող, այլև հենց արտադրող ընկերություններ, որոնցից մեկը նվազագույն գին առաջարկելու հիմքով, ճանաչվել է հաղթող (կից տեղեկանքում կարող եք ծանոթանալ մանրամասներին. http://surl.li/gamaj ) և ամենակարևորը, գործարքը եղել է ՀՀ դրամով. ապրանքի գնի փոխանցման օրվա դրությամբ իրականացվել է դրամի փոխարկերպում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած կուրսով: Արդյունքում, նվազագույն գնով ձեռք բերված թվով 150 ավտոբուս գտնվում է Երևանում, իսկ երկկողմ հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվել է դեռևս 13.03.23-ին: Կից ներկայացված տեղեկանքում մատնանշված փաստերի (փաստերը հիմնավորող ապացույցները գտնվում են Երևանի քաղաքապետարանում) արժանահավատության և իրավաչափության հարցում կարող են համոզվել նաև իրավապահ մարմինները»:
12:00 - 03 ապրիլի, 2023
Վստահ եմ՝ հիշվող քաղաքապետ եք լինելու. Տիգրան Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո |armenpress.am|

Վստահ եմ՝ հիշվող քաղաքապետ եք լինելու. Տիգրան Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո |armenpress.am|

armenpress.am: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի աշխատակազմի, Երևանի վարչական շրջանների ղեկավարների, աշխատակազմերի և երևանցիների անունից կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց րոպեներ առաջ հրաժարականի դիմում ներկայացրած Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: «Մենք միմյանց հետ աշխատել ենք 2018 թվականից սկսած, և Դուք այն քիչ անձանցից եք եղել, ում հետ շատ խնդիրների վերաբերյալ համակարգային լուծումների ընդհանրական  պատկերացումներ ենք ունեցել: Մենք բոլորս մեր ուրույն ձևով ենք սիրում քաղաքն ու պատկերացնում քաղաքում ստեղծված խնդիրների լուծումները: Յուրաքանչյուրս մի քար ենք դնում մեր քաղաքի, մեր տան շենացման համար: Չնայած կարճ ժամանակով եք եղել Երևանի քաղաքապետ, բայց վստահ եմ՝ Ձեր դրած քարերն ամուր են, ու Դուք հիշվող քաղաքապետ եք լինելու»,- նկատեց Տիգրան Ավինյանը: 2023 թվականի մարտի 16-ին գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է հրաժարականի մասին։   Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ էր ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստում։ Մինչ այդ, 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։
18:08 - 17 մարտի, 2023
Երևանի քաղաքապետը ՀՀ նախագահին մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների վերաբերյալ

Երևանի քաղաքապետը ՀՀ նախագահին մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների վերաբերյալ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտում և այլ ենթակառուցվածքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը: Զրույցի ընթացքում Հրաչյա Սարգսյանը մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում քաղաքային ենթակառուցվածքներում նախատեսվող բարեփոխումների ծրագրերին և միջոցառումներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող տարբեր ծրագրերին և բարեփոխումներին: 
14:30 - 02 մարտի, 2023
Իրանական կառուցապատող ընկերություններին են ներկայացվել Երևանում նախատեսվող խոշոր ծրագրերը

Իրանական կառուցապատող ընկերություններին են ներկայացվել Երևանում նախատեսվող խոշոր ծրագրերը

Երևանի և Թեհրանի միջև ստորագրված աշխատանքային ծրագրով երկու մայրաքաղաքները գործակցություն կծավալեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: ԻԻՀ մայրաքաղաք այցելած երևանյան պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Թեհրանի փոխքաղաքապետերի հետ: Այս մասին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանից։ Ֆինանսական և տնտեսական գծով քաղաքապետի տեղակալ Աբուլֆազլ Ֆալայի հետ հանդիպմանը մասնակցել են նաև իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում կառուցապատման ոլորտում:    Քաղաքային տնտեսության կառավարման գործում ներկայացնելով իր մոտեցումները՝ Երևանի քաղաքապետն անդրադարձել է մի շարք խոշոր նախագծերի, որոնք նախատեսվում են Երևանում: Մասնավորապես՝ Հրաչյա Սարգսյանը խոսել է մետրոպոլիտենի նոր կայարանի, Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատվածի շինարարության, ինչպես նաև կոյուղաջրերի մաքրման կայանի, աղբավայրի փակման և նոր աղբավայր կառուցելու նախագծերի մասին: Կարևորելով Երևանի և Թեհրանի միջև գործակցության հաստատումը՝ հանդիպման մասնակիցները համատեղ ծրագրեր իրագործելու պատրաստակամություն են հայտնել:  Քաղաքային ծառայությունների և շրջակա միջավայրի գծով քաղաքապետի տեղակալ Հոսեյին Նազարիի հետ հանդիպման ընթացքում էլ քննարկվել են կանաչապատման ոլորտին առնչվող խնդիրներ: Քաղաքային այգիների ձևավորում, անտառտնկարկների հիմնում ու  ճիշտ բուսատեսակների և ծառատեսակների ընտրություն. քույր քաղաք Թեհրանը պատրաստ է Երևանին փոխանցել կուտակած փորձն ու հաջողած ծրագրերը:  Եթե մինչև իսլամական հեղափոխությունը Թեհրանի կանաչ մակերեսը եղել է 4 200 հա և ԻԻՀ մայրաքաղաքն ունեցել է 75 այգի, ապա այժմ այդ ցուցանիշը հասնում է 61 000 հա-ի, հանգստի գոտիների թիվն էլ 2 352 է:
12:33 - 21 հունվարի, 2023
Հրաչյա Սարգսյանը Թեհրանում կարևորել է գործընկեր քաղաքների տրանսպորտային համակարգի հաջողված փորձի կիրառումը Երևանում

Հրաչյա Սարգսյանը Թեհրանում կարևորել է գործընկեր քաղաքների տրանսպորտային համակարգի հաջողված փորձի կիրառումը Երևանում

 Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը տրանսպորտի և երթևեկության ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Սեյեդ Մոջթաբա Շաֆեյի ուղեկցությամբ այցելել է Թեհրանի երթևեկության կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին: Այս մասին տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից: Կենտրոնի տնօրենը նշել է, որ շուրջօրյա աշխատող կառույցը շուրջ 2500 տեսախցիկով ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի տրանսպորտային համակարգը, երթևեկության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև առցանց տեղեկատվություն է ստանում գրանցվող վթարների, փողոցներում կատարվող շինարարության, խցանումների ու մեքենաների անընդհատ փոփոխվող քանակի վերաբերյալ: Ներկայացնելով տրանսպորտային համակարգի՝ Երևանում նախաձեռնված բարեփոխումների ծրագրերը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առանձնակի կարևորել է գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում: Այնուհետ երևանյան պատվիրակության անդամներն այցելել են Թեհրանի մետրոպոլիտեն, շրջել կայարաններում ու երթևեկել մետրոյով: 2000թ. բացված մետրոպոլիտենն ունի 250 կմ-ոց ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է շուրջ 2 մլն ուղևոր: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանում ևս նախաձեռնվել է մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը, որն այժմ նախագծման փուլում է:
19:10 - 20 հունվարի, 2023
Երևանն ու Թեհրանը հռչակվել են քույր քաղաքներ. Հրաչյա Սարգսյանը Ալիռեզա Զաքանին հրավիրել է Հայաստան

Երևանն ու Թեհրանը հռչակվել են քույր քաղաքներ. Հրաչյա Սարգսյանը Ալիռեզա Զաքանին հրավիրել է Հայաստան

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի հետ: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատվող գործակցության կարևորությունը՝ Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին նկատել են, որ հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի: Պաշտոնական ձևաչափով հանդիպմանը հաջորդել է Երևանն ու Թեհրանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին երկու մայրաքաղաքների միջև ստորագրել են նաև աշխատանքային ծրագիրը, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետը Թեհրանի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան:
19:35 - 18 հունվարի, 2023
 Ավագանին հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Ավագանին հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Երևանի ավագանին դեկտեմբերի 27-ին հավանություն է տվել Երևանի զարգացման 2023թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի ծավալուն ծրագրեր կիրականացվեն մանկապարտեզների, պոլիկլինիկաների, համայնքային թատրոնների հիմնանորոգման, ոռոգման համակարգի ընդլայնման, բակերի ու այգիների բարեկարգման, վերելակների փոխարինման ուղղությամբ: «Համայնքը կշարունակի նոր շարժակազմով համալրել ավտոբուսային պարկը, կկառուցվի նոր հավաքակայան, կհիմնվի տրանսպորտի կառավարման կենտրոն, կտեղադրվեն նոր կանգառասրահներ ու կփոխարինվեն լուսացույցները: Համայնքը 2023թ. նախանշում է սկսել նաև Արշակունյաց-Իսակովի պողոտա նոր ճանապարհի կառուցումը:  Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն: Հաջորդ տարի զգալի միջոցներ կհատկացվեն քաղաքային մի շարք ծրագրերի իրականացման համար: Մասնավորապես, 6 մլրդ 630 մլն դրամ նախատեսված է 24 մանկապարտեզի հիմնանորոգման, վեց մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման ու 2022թ.-ից մեկնարկած 9 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Ըստ աղբյուրի՝ 69 բակային տարածքների հիմնանորոգման, խաղասարքերի տեղադրման, 17 ֆուտբոլի դաշտերի վերակառուցման, ինչպես նաև նախորդ տարիներին շահագործման հանձնված բակերի ընթացիկ նորոգման ու պահպանման նպատակով բյուջեից 3 մլրդ 21 մլն դրամ կհատկացվի: Վերելակների փոխարինման համար նախնական 1 մլրդ դրամ է նախատեսված, որով  ձեռք կբերվի շուրջ 100 նոր վերելակ, սակայն հաջորդ տարի համայնքը նախանշում է ավելացնել միջոցներն ու փոխարինել շուրջ 700 վերելակ: Այգիների կառուցման ու պահպանման համար բյուջեից կհատկացվի 720 մլն 644 հազար դրամ, որով կհիմնանորոգվի 14 հանգստի գոտի, կիրականացվեն ընթացիկ նորոգման աշխատանքներ: Մայրուղիների և փողոցների վերակառուցման և հիմնանորոգման համար կհատկացվի 404 մլն 73 հազար դրամ, իսկ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման ու հիմնանորոգման համար՝ 3 մլրդ 494 մլն դրամ: Հաջորդ տարի 11.48%-ով կբարձրացվի համայնքային ենթակայության նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների աշխատավարձային ֆոնդը:   Ըստ հատկացումների 2023թ. նախանշված մյուս ծրագրերը՝ հղմամբ.Նշվում է, որ բյուջեի որոշման նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ քաղաքային իշխանությունները շարունակելու են աշխատանքը վճարային համակարգերի թվայնացման ուղղությամբ, ինչը նպաստելու է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Նա նաև նկատել է, որ կարճ ժամանակում համայնքը կարողացել է ճկուն լինել ու հարմարվել անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու փոփոխությանը, ինչի մասին է վկայում նաև արդեն իսկ շուրջ 100 %-ով ընթացիկ տարվա եկամուտների հավաքագրման ապահովումը:     «Ավագանու որոշմամբ սահմանվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը: Կարգի համաձայն՝ Արցախյան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքները, գերեվարված, անհայտ կորած կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամները), ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներն այսուհետ կարող են օգտվել այդ արտոնությունից՝ քաղաքապետի անունով ներկայացնելով դիմում՝ կցելով նշված խմբի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները: Արտոնություններ են սահմանվել նաև 2023թ. տեղական որոշ վճարների համար: Ավագանու որոշմամբ՝ զոհված զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաները Երևանի արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) կսովորեն անվճար, իսկ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար վճարը կկազմի 4000 դրամ»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով՝ որ մանկապարտեզները կշարունակեն անվճար լինել այն երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում: Արտոնությունը տարածվում է նաև ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում ծառայողների, զոհված զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, արտոնություն կարող են ստանալ նաև տեղահանված անձի,  փախստականի կամ ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցողների երեխաները: Տեղեկացվում է, որ տեղաշարժվելու դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների (էլեկտրամոբիլ) սեփականատերերի համար կգործի ավտոկայանատեղի տեղական վճարի արտոնություն: Նշված արտոնությունից օգտվելու համար սեփականատերը քաղաքապետի անունով պետք է ներկայացնի դիմում՝ կցելով նշված խմբի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները: Ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել են նաև տեղական տուրքերի և վճարների 2023թ. դրույքաչափերը: Հավելվածները՝ հղմամբ: Ավագանին հավանություն է տվել նաև «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագրին: Երևանի ավագանու որոշմամբ՝ Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու տարածքում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան: Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2023թ. փետրվարի 14-ին:
21:02 - 27 դեկտեմբերի, 2022
Քաղաքապետին զեկուցվել է, որ նոր տրոլեյբուսները 2023թ. սկզբին կլինեն Երևանում

Քաղաքապետին զեկուցվել է, որ նոր տրոլեյբուսները 2023թ. սկզբին կլինեն Երևանում

Համայնքային միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր տրոլեյբուսները 2023թ. տարեսկզբին արդեն կլինեն Երևանում: Շարժակազմի շահագործումն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ նախագծային աշխատանքներ կիրականացվեն: Զեկուցվել է, որ նոր խողովակաշարերի անցկացման և ջրատարերի ընդլայնման նպատակով հրատապության կարգով ընտրվել են մի շարք հասցեներ: Որպեսզի մայրաքաղաքի նորոգված փողոցներն այլևս չքանդվեն, մատակարար ընկերությունները կատարվող աշխատանքների վերաբերյալ պետք է նախապես ցանկ ներկայացնեն: Հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ մինչ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերի մեկնարկը՝ մատակարար ընկերություններն ավարտեն հաղորդուղիների ու հաղորդալարերի փոխարինումը: Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Զեկուցվել է, որ բազայում առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 95 %-ն արդեն ծանուցվել է: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված կարգի համաձայն, տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը: Պարտադիր նորմերը չկատարելու դեպքում, ի դեպ, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված է տուգանք:  
14:04 - 12 դեկտեմբերի, 2022