Մինեապոլիսում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը |armenpress.am|
12:43 - 29 մայիսի, 2020

Մինեապոլիսում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ աշխատակիցները տարհանվել են շենքի տանիքից ուղղաթիռի միջոցով: Նշվում է, որ ոչ ոք չի տուժել: Քաղաքում երրորդ օրն անընդմեջ շարունակվում են զանգվածային անկարգությունները, որոնք սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Քաղաքային իշխանությունները սահմանել են արտակարգ դրության ռեժիմ:

Ուրբաթ գիշերը ցուցարարները սկզբում շրջափակել են շենքը: Երբ ոստիկանները փորձել են ցրել ամբոխն արցունքաբեր գազով և  լուսաձայնային նռնակով, ցուցարարները ներխուժել են շենքի տարածք, այրել այն:

Մարդիկ դուրս են եկել փողոց մի տեսանյութի հայտնվելուց հետո, որտեղ երևում է թե, ինչ վերաբերմունք են ցույց տվել ոստիկանները ձերբակալված Ջորջ Ֆլոյդի նկատմամբ: Ոստիկաններից մեկը ծնկով սեղմել էր գետնին տապալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի կոկորդին, տեսանյութում երևում է, թե ինչպես է նա ասում, որ չի կարողանում շնչել, այնուհետև կորցնում է գիտակցությունը: Ֆլոյդին հոսպիտալացրել են, որտեղ վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Երբ տեսանյութը լայն տարածում է գտել, քաղաքի ոստիկանության ղեկավարությունը որոշում է  կայացրել գործում ներգրավված 4 ոստիկանի հեռացնել աշխատանքից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել