Արթուր Դավթյանին հունից հանեց «Դուք ձեզ Սերժ Սարգսյանի մնացորդ համարո՞ւմ եք» հարցը
 |armtimes.com|
20:35 - 01 հունիսի, 2020

Արթուր Դավթյանին հունից հանեց «Դուք ձեզ Սերժ Սարգսյանի մնացորդ համարո՞ւմ եք» հարցը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սխալ է համարում հետապնդվողների փախուստի համար դատախազությանը մեղադրելը:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ մեղադրանք առաջադրելուց մեկ-երկու օր առաջ մարդիկ փախուստի են դիմում, Դավթյանն այսպես պատասխանեց.

«Դատախազությունը ո՛չ մեղադրանք առաջադրողն է, ո՛չ ապացույց ձեռքբերողն է: Եվ էդ իրավիճակում հարցերը դատախազությանը կարող են հետեւյալ դիրքով առաջադրվել: Ոչ թե մեղադրանք առաջադրվել՝ ինչպես եղավ, որ մի քանի օր առաջ գնաց, այլ հետագայում պարզվե՞ց՝ ինչն էր պատճառը, որ այդպես եղավ, եւ այդ ուղղությամբ ի՞նչ միջոցներ ձեռնարկվեցին: Յուրաքանչյուր նմանատիպ դեպքով այդ միջոցառումները ձեռնարկվում են: Ես ԱԺ-ում ներկայացրեցի, որ դեպք ենք ունեցել՝ քրգործ հարուցեցինք օպերատիվ մարմինների ենթադրաբար անփույթ աշխատանքի փաստով»:

Լրագրողներից մեկը նկատեց, որ դատախազության աշխատանքի վերաբերյալ այդ կասկածամտությունը միգուցե պայմանավորված է նրանով, որ Դավթյանին ընկալում են որպես նախկին իշխանությա ներկայացուցիչ, որը հիմա էլ կարող է համագործակցել նրանց հետ:

«Դուք էդպես մտածո՞ւմ եք»,- լրագրողին հարցրեց գլխավոր դատախազը, եւ ինքն էլ պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ոչ ոք այդպես չի մտածում»:

Մեկ այլ լրագրող հարցն այլ կերպ տվեց՝ հիշեցնելով, որ դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի մնացորդները պետք է հեռանան:

Արթուր Դավթյանին հունից հանեց. «Դուք ձեզ Սերժ Սարգսյանի մնացորդ համարո՞ւմ եք» հարցը:

«Ես երբեք կոռեկտության նշույլ անգամ պակաս չեմ թողել լրագրողների հետ շփումներում, իսկ դու որ էդ հարցը տալիս ես, կարծում եմ՝ պետք է հենվես իմ նախկին վարքագծի վրա: Հարցը տալուց մտածեք՝ ում եք տալիս, ինչպես եք տալիս»,- արձագանքեց նա:

Լրագրողներից մեկն էլ հիշեցրեց Փաշինյանի մեկ այլ ելույթ, որում նա խոսել էր այն մասին, թե ինչպես է Դավթյանը պաշտոնի առաջխաղացում ունեցել:

«Ասենք՝ ի՞նչ եք ինձ էդ հարցը տալիս»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել