Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ի տնօրենի կողմից գույք հափշտակելու փաստի առիթվ քրգործ է հարուցվել
 |azatutyun.am|
19:20 - 02 հունիսի, 2020

Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ի տնօրենի կողմից գույք հափշտակելու փաստի առիթվ քրգործ է հարուցվել |azatutyun.am|

azatutyun.am: Փաստաբանի հաղորդման հիման վրա՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Նորալուսին» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

ՔԿ-ից փոխանցում են, որ վերոնշյալ գործը միացվել է «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել