Նախորդ շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1000 կրակոց. Արցախի ՊՆ
12:33 - 06 հունիսի, 2020

Նախորդ շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1000 կրակոց. Արցախի ՊՆ

Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին՝  շարունակելով  վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել