ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդականը և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանդիպում են ունեցել
19:33 - 13 հունիսի, 2020

ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդականը և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանդիպում են ունեցել

ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հանձնարարությամբ՝ նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանն այցելել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել հանդիպում դեսպան Արտաշես Թումանյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության վերսկսման, «Սանիր» ընկերության շուրջ 100 աշխատակցի՝ Հայաստան գործուղման կազմակերպական խնդիրները:

Նաև քննարկվել է առաջիկա շաբաթվա ընթացքում գազ/էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագրի նախագծի շուրջ նախնական բանակցությունների, ինչպես նաև փոխնախարարների մակարդակով էներգետիկ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված տեսաժողովի անցկացման հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել