Դատախազությունը բողոքարկել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործի վարույթը կարճելու որոշումը |armtimes.com|
15:26 - 29 հունիսի, 2020

Դատախազությունը բողոքարկել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործի վարույթը կարճելու որոշումը |armtimes.com|

armtimes.com: Դատախազությունը բողոքարկել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը:

Այս մասին տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Դավիթ Գրիգորյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու, Գոռ Վարդանյանին՝ կեղծիք կատարելուն օժանդակելու համար: Հունիսի 5-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը գործի նախապատրաստական փուլում որոշել էր հանցակազմի բացակայության հիմքով Գրիգորյանի եւ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել: Դատարանն արձանագրել էր քրեադատավարական ընթացակարգերի մի շարք խախտումներ՝ պնդելով, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել առանց օրենքով նախատեսված անձեռնմխելիության արգելքի հաղթահարման: Գրիգորյանի լիազորություններն այժմ կասեցված են: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել