ԱԺ-ն ընդունեց լիազորոթյունները ավարտած ՍԴ դատավորների կենսաթոշակի նշանակումն ապահովող նախագիծը |armenpress.am|
12:45 - 30 հունիսի, 2020

ԱԺ-ն ընդունեց լիազորոթյունները ավարտած ՍԴ դատավորների կենսաթոշակի նշանակումն ապահովող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով: Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 80 կողմ, 1 դեմ ձայն: 

 

Պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախ հիշեցրեց, որ հունիսի 26-ին ուժի մեջ են մտել Սահմանադրության փոփոխությունները: Այդ փաստով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթներն ըստ էության անհրաժեշտ է համապատասխանեցնել Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությանը: Նա դա համարեց հրատապ խնդիր, քանի որ  օրենքն ըստ էության հակասում է Սահմանադրությանը: 

 

Ամրագրվում է նաև, որ ՍԴ նախագահն ընտրվում է օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով՝  թափուր պաշտոնների համալրումից հետո 10-օրյա ժամկետում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել