ՀՀ Դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական և գերատեսչական պարգևների
15:30 - 01 հուլիսի, 2020

ՀՀ Դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական և գերատեսչական պարգևների

ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի միջնորդության հիման վրա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ․ հունիսի 30-ի հրամանագրերով ՀՀ դատախազության մի շարք ներկայացուցիչներ արժանացել են պետական պարգևների և դասային աստիճանների։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Մասնավորապես ՀՀ Նախագահի հրամանագրով օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար«Մխիթար Գոշ» մեդալով են պարգատրվել՝

  • ՀՀ գլխավոր դատախազության՝ Հատուկ քննչական ծառայության վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը,

  • ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը,

  • ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը։

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ․ հունիսի 30-ի հրամանագրով ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանինշնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից՝ աշխատանքային պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար շնորհակալագրերի են արժանացել՝

  • ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը,
  • Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը,
  • Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։

ՀՀ դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են գերատեսչական պարգևների։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել