Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
12:30 - 05 հուլիսի, 2020

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Հուլիսի 4-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ադրբեջանից հայ փախստականների միության, Արցախի ժուռնալիստների միության, Ստեփանակերտի մամուլի ակումբի, Շուշիի կանանց ռեսուրսային կենտրոնի, Երիտասարդության միջազգային քրիստոնեական միության (YMCA), Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի և Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի ղեկավարների հետ:

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Մնացականյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որը լավ հնարավորություն է ծանոթանալու հարցերի լայն շրջանակի շուրջ Արցախի քաղաքացիական հասարակության տեսակետներին:

Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները և կարևորեց քաղաքացիական հասարակության դերը հումանիտար ոլորտի շփումներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել