ԿԲ-ի մոտ ակցիայի 5 մասնակից բերման է ենթարկվել. ՀՀ ոստիկանություն |armenpress.am|
14:06 - 06 հուլիսի, 2020

ԿԲ-ի մոտ ակցիայի 5 մասնակից բերման է ենթարկվել. ՀՀ ոստիկանություն |armenpress.am|

armenpress.am: Երևանում՝ Կենտրոնական բանկի մոտ, անցկացված ակցիայից կան բերման ենթարկվածներ: ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ բերման է ենթարկվել 5 քաղաքացի ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Ակցիան Կենտրանական բանկի մոտ սկսել էր քաղաքացի Մանուել Մանուկյանը, ով սկզբում լրագրողների հետ զրույցում դժգոհություն էր հայտնում բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ: ԿԲ-ից պահանջում է հաշվի առնել երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը եւ վարկային արձակուրդ տրամադրել։ 

Հարցազրույցն ընդհատվեց ոստիկանների միջամտությամբ, վերջիններս խնդրեցին դադարեցնել հավաքի կոչերը: Մանուել Մանուկյանը տեղափոխվեց այլ հատված հարցազրույցը շարունակելու, այդ ժամանակ Կենտրոնական բանկի մոտ մոտեցավ բեռնատար, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետում Կենտրոնական բանկի շենքի ուղղությամբ: Ոստիկանները միջամտեցին, ակցիան դադարեցվեց, որոշ մարդիկ բերման ենթարկվեցին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել