Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում (տեսանյութը՝ այստեղ)։
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ ոստիկանական ուժերն այնտեղ են՝ պահպանելու հասարակական կարգը։
«Լավատես ենք, որ ժողովրդի միջից ոչ մի արտառոց արարք թույլ չեն տա իրենց», - նշեց ոստիկանապետը։
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում սպասվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Հրապարակում քաղաքացիները հավաքված սպասում են երթի մասնակիցներին։
Հիշեցնենք, որ շարժման մասնակիցները մայիսի 4-ից Տավուշից քայլերթով գալիս էին Երևան։ Նրանց պահանջն է դադարեցնել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին սկսած սահմանազատման գործընթացը։
Շարժման մասնակից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենց օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է։
comment.count (0)